Երևան
23 / Հունվար / 2018

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը

Հեղինակավոր Forbes հանդեսի ռուսական խմբագրությունը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ռուսաստանցի աստղերի վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է տիտղոսակիր հոքեյիստ Ալեքսանդր Օվեչկինը:

Հաշվետու ժամանակահատվածում մարզիկի ունեցած եկամուտը գնահատվել է 14 մլն դոլար: Բացի այդ, ԶԼՄ-ների ու հեռուստաալիքների կողմից կտրուկ աճել է Օվեչկինի մասին հիշատակումների քանակը:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել երգիչ Ֆիլիպ Կիրկորովը՝ 7.4 մլն դոլար ցուցանիշով, մինչդեռ լավագույն եռյակը եզրափակել է երգիչ Գրիգորի Լեպսը (6մլն դոլար):

Լավագույն տասնյակում են ներառվել ռեփեր Տիմատին, երգիչներ Դիմա Բիլանը, Եգոր Կրիդը, հեռուստահաղորդավորուհի Քսենիա Սոբչակը:

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 50 մարդ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վարկանշային աղյուսակում առաջատարը թենիսիստուհի Մարիա Շարապովան էր, որն այս տարի գտնվում է 19-րդ հորիզոնականում:

դիտվել է 5775 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի թիզերը

Սուպեր Սաքոյի թիմն ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք ոչինչ չեն կարողանում անել

Սուպեր Սաքոն ֆրանսիացի հայտնի ռեփերի հետ ներկայացրել է «Մի գնա» երգի remix տարբերակը. 200 հազար դիտո...

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....

Թողարկվել է նոր հուշադրամ

Ծաղիկ Ռուբոն ճարահատյալ վաճառել է իր գազալցակայանը. Հրապարակ