Երևան
23 / Օգոստոս / 2017

Ի՞նչն է եղել Սևանում տեղի ունեցած սպանության պատճառը. մանրամասներ

Սեւան քաղաքի հանգստյան գոտիներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով մահացել է Սեւան քաղաքի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը: Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աշոտ Հովհաննիսյանը 60-ն անց տղամարդ էր, նավեր ուներ եւ Սեւանա ափին վարձով էր տալիս:

Ըստ շրջանառվող լուրերի՝ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Աշոտ Հովհաննիսյանը գումար է պահանջել նավի վարձակալության համար, իսկ տվյալ երիտասարդները հարբած են եղել եւ դաժան ծեծի են ենթարկել վերջինիս: Աշոտ Հովհաննիսյանը տեղում մահացել է:

Հոր մահվան մասին տեղեկացել է նրա որդին, ով էլ վրեժխնդիր է եղել՝ կրակելով հորը ծեծողների ուղղությամբ, արդյունքում հրազենային վնասվածք է ստացել Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դավիթ Առաքելյանը:

Սպանությունից հետո Աշոտ Հովհաննիսյանի որդին ներկայացել է ոստիկանության բաժին: Դեպքի առթիվ փորձեցինք Սեւանի ոստիկանության բաժնից որեւէ տեղեկություն ստանալ. «Քննություն կլինի, պարզ կլինի ես չեմ կարող պատասխանել Ձեր հարցերին»,- ասաց ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանը:

Նելլի Կարապետյան

Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=152707&l=am/

դիտվել է 51856 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը