Երևան
21 / Օգոստոս / 2017

Թերթում եմ Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի որդու ֆեյսբուքի էջը․ Աստվա՜ծ իմ․․․

 Նորիկ Սիմոնյանը ֆեյսբուքյան իմ ընկերն է։ Մի քանի ժամ է, ինչ թերթում եմ նրա էջը, նայում նկարները, կարդում գրառումները, նախասիրությունները, լսում սիրած երաժշտությունը և սարսափում՝ Աստված իմ, այս տղան, որը մեղադրվում է հոր․․․Այնքա՜ն երջանիկ նկարներ ունի հոր հետ։Կարդում եմ հունիսի 24-ին պետական համալսարանն ավարտելու կապակցությամբ ընկերների, հարազատների ջերմ գրառումները, բնութագիրը և․․․ սարսափում։ Ցավի մի կնճռոտ ձեռք կարծես սեղմում է կոկորդս, երբ նայում եմ, որ Նորիկի ֆեյսբուքյան էջը սկսվում է ձիու վրա նստած մի լուսանկարով։ Վերջին լուսանկարն է, որ գցել է հուլիսի 22-ին։ Խորհրդանշական նկար։ Ինքը երազների ձիու վրա էր, ո՞վ իջեցրեց նրան այդ ձիուց․․․ Ընկերների գրառումները վկայում են, որ ինքը սիրված է եղել։ Համալսարանն ավարտելու կապակցությամբ գրառում կա․

Osan Hayrapetyan
Իմ խելացի ու սիրելի տղա, երջանկություն քեզ։

Տատն է երևի։

Այն տպավորություն եմ ստանում, որ Նորիկը երազներով, ռոմանտիկայով ապրող տղա է, սիրում է կյանքը, ընկերներին, հարազատներին և․․․ չէ, ինչ որ բան այն չէ․․․ 

Տղան երազների ձիու վրա նստած․․․

Ու մեկ էլ՝ ձիուց ընկած։

Ի՞նչ եղավ․․․

Հիշեցնենք, որ 017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված: Դեպքի առթիվ ձերբակալվել են մարզպետի խորհրդականի կինն ու որդին։

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=152666&l=am/

դիտվել է 373299 անգամ

Այս թեմայով

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը