Երևան
23 / Հունվար / 2018

ՌԴ Արմավիր քաղաքում կալանավորվել է 44-ամյա «օրենքով գող» Արա Մուրադյանը

ՌԴ Արմավիր քաղաքում կալանավորվել է 44-ամյա «օրենքով գող» Արա Մուրադյանը, որը քրեական միջավայրում առավել հայտնի է Արա Արմավիրսկի մականունով, հայտնում է primecrime.ru-ն:

Լրատվամիջոցի տվյալներով՝ հուլիսի կեսին Մուրադյանը կալանավորվել է 15 օրով վարչական իրավախախտման համար: Ժամկետի լրանալուց հետո նրան ներկայացվել է խարդախության մեղադրանք: Քննության շահերից ելնելով՝ քրեական գործի մանրամասները դեռ գաղտնի են պահվում:

Հաղորդվում է, որ նախկինում դատվածություն չունեցող Արա Մուրադյանը «գողական ընտանիք» է ընդունվել 2012 թվականի դեկտեմբերին՝ դառնալով «օրենքով գող» Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի վերջին «սանիկներից» մեկը: Կես տարի անց Մուրադյանին որպես հակակշիռ Կիպրոսում թագադրվել է սուխումական կլանի դրածո Դավիդ Ջանգիձեն՝ Դաթո Կրասնոդարսկին: Նույն տարվա հոկտեմբերին հարաբերությունները պարզելիս Մուրադյանը և Արմավիրը «նայող» նրա մերձավորներից մեկը ծեծի են ենթարկվել Ջանգիձեի ներկայությամբ: Մուրադյանի մերձավորը ստացած վնասվածքներից մահացել է: Պատասխան քայլ Մուրադյանի կողմից այդպես էլ չի հետևել:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, այս տարվա մարտին Ջանգիձեն ձերբակալվել է Կրասնոդարում թմրանյութեր պահելու համար: Իրավիճակի սրացումից խուսափելու համար Ջանգիձեն և Մուրադյանը տարբեր մեկուսարաններում են:

դիտվել է 7962 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի թիզերը

Սուպեր Սաքոյի թիմն ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք ոչինչ չեն կարողանում անել

Սուպեր Սաքոն ֆրանսիացի հայտնի ռեփերի հետ ներկայացրել է «Մի գնա» երգի remix տարբերակը. 200 հազար դիտո...

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....

Թողարկվել է նոր հուշադրամ

Ծաղիկ Ռուբոն ճարահատյալ վաճառել է իր գազալցակայանը. Հրապարակ