Երևան
23 / Օգոստոս / 2017

Էրդողանին «գող» ու «բռնակալ» անվանած Նիդեռլանդների քաղաքացուն ձերբակալել են Ստամբուլում, նրա ելքը երկրից արգելվել է

Թուրքիայում ձերբակալել են Նիդեռլանդների և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող տղամարդու, որը մեղադրվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Հայտնի է, որ վերջինս «գող» ու «բռնակալ» է անվանել Էրդողանին:

Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, արձակուրդի օրերին Ստամբուլ ժամանած ու ձերբակալված քաղաքացու ելքը Թուրքիայից արգելվել է: Ձերբակալվել են նաև նրա հետ Թուրքիա ժամանած կինն ու երեխաները, սակայն վերջիններս ավելի ուշ բաց են թողնվել:

Նիդեռլանդական Trouw պարբերականը նշել է, որ տղամարդը Նիդեռլանդների առաջին քաղաքացին է, որ ձերբակալվել է Թուրքիայում քաղաքական խնդիրների պատճառով: Պարբերականը հավելել է, որ բազմաթիվ նիդեռլանդցի թուրքեր վախենում են մեկնել Թուրքիա՝ նմանատիպ խնդիրների չբախվելու համար:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ պաշտոնական արձագանք են տվել Նիդեռլանդների իշխանությունները դեպքի հետ կապված:

դիտվել է 428 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը