Երևան
23 / Օգոստոս / 2017

Եթե Պուտինը հեռանա, մենք կարող ենք այնպիսի վիճակի մեջ ընկնել, որ երանի տանք այս օրվան. Նավասարդյան

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ կողմից սահմանված տնտեսական նոր պատժամիջոցների արդյունքում Հայաստանի համար դժվար կլինի մանևրել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

«ԱՄՆ-ն աշխարհում համար մեկ երկիրն է տնտեսական առումով, իսկ ռազմական առումով Ռուսաստանը, կարծես թե, հավասար գծի վրա է դուրս գալիս ԱՄՆ հետ։ Ասել, թե ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև լարվածությունը նոր սկսվեց, ճիշտ չի լինի, ԱՄՆ–ն ունի քաղաքական հստակ գիծ, նրանք ասում են, որ առաջինն իրենց շահն է, ԵՄ-ի հետ նրանց խաղերը չգիտեմ ինչով կավարտվեն։ ՌԴ-ն սառը պատերազմից հետո ցածր մակարդակում է եղել, բայց Վ. Պուտինի նման նախագահը ՌԴ-ն հանեց այդ վիճակից, ինչը ԱՄՆ-ին դուրս չի գալիս»,- ասաց Նավասարդյանը։

Ըստ նրա` ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է Պուտինի անձի դեմ, ինչը նկատվում է հայաստանյան որոշ շրջանակներում ևս։ Նրա խոսքով՝ եթե Պուտինը հեռանա, մենք կարող ենք այնպիսի վիճակի մեջ ընկնել, որ երանի տանք այս օրվան։

«Շատ բաներ Պուտինը պահում է։ Թուրքիայի հարցում, Ղարաբաղի հարցում և շատ այլ հարցերում։ Ի՞նչ է, կարծում եք, թե Մոսկվայում նստած են միայն հայամե՞տ քաղաքական գործիչներ։ Ո՛չ, այնտեղ կան Թուրքիայի, Ադրբեջանի շատ մեծ ջատագովներ»,- նշեց Արման Նավասարդյանը։

Վերջինս աննախադեպ որակեց ԱՄՆ արձագանքը ամերիկյան պատժամիջոցներին` դիվանագետներին հետ ուղարկելու տեսքով: Արման Նավասարդյանը շեշտեց, որ տեղի է ունենում դիվանագիտական ձգձգվող պատերազմ։

«Այս ամենը շարունակություն կունենա, որովհետև երբ պետություններն իրար կծում են, ոչ միայն փոքր, այլև մեծ խնդիրներ են առաջանում։ Այս հարցն օրակարգում է լինելու դեռ շատ երկար տարիներ, տասնամյակներ, որովհետև ԱՄՆ կոնգրեսի որոշումն ընդունելուց հետո կատարվեց անուղղելի մի բան` Թրամփի ու Կոնգրեսի միջև միասնականություն չկար ԱՄՆ նախկին բոլոր նախագահների ու Կոնգրեսի միջև միասնականություն է եղել հակառուսական քարոզարշավների ժամանակ։ Թրամփը հիմա ծանր ու իզոլացված վիճակում է գտնվում։ Ես չեմ բացառում, որ Թրամփին իմպիչմենտ անգամ հայտարարեն»,- ասաց Արման Նավասարդյանը։

դիտվել է 1674 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը