Երևան
23 / Օգոստոս / 2017

Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են քանդել Սևան Նշանյանի՝ Իզմիրում գտնվող տունը (լուսանկար)

Պոլսահայ մտավորական Սևան Նշանյանի ու նրա գործընկեր, թուրք պրոֆեսոր Ալի Նեսինի կողմից Թուրքիայի Իզմիր նահանգի Սելչուկ շրջանում հիմնադրված զբոսաշրջային գյուղական համայնքի տները կքանդվեն դեռևս 2011թ.-ին իշխանությունների կայացրած որոշման համաձայն: Քանդվելիք շուրջ 50 շինությունների ցուցակում է նաև Նշանյանի առանձնատունը:

Ինչպես գրում է թուրքական t24.com.tr կայքը, քանդման որոշումը կայացվել էր դեռևս 2011թ.-ին, սակայն դրա իրագործումը հետաձգվել էր տեղի բնակիչների բողոքների ու ցույց տված դիմադրության շնորհիվ:

Հիշեցնենք, որ Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության և հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով:

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ 3.5 տարի բանտում գտնվող Սևան Նշանյանը փախուստի է դիմել:

Ավելի ուշ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականին տված հարցազրույցում Նշանյանն ասել էր.

«Ես չէի կարող թույլ տալ, որ այս խեղկատակությունը շարունակվի: Որոշ ժամանակ անց կարող եմ դուրս գալ երկրից: Բայց Թուրքիան մեր երկիրն է: Անպայման մի օր կվերադառնանք: Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Որոշակի գումար վճարող յուրաքանչյուրը, ինչպես տեսաք, կարողանում է փախչել: Անվտանգության աշխատողներին էլ եթե տաք այդ գումարը՝ շատ հանգիստ կարող եք փախչել»:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Նշանյանը Հունաստանում է և տեղի իշխանություններից ժամանակավոր կացության իրավունք է ստացել:

դիտվել է 279 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը