Երևան
18 / Օգոստոս / 2017

Մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումը Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև բարեկամության նոր կամուրջ է. ՀՀ Նախագահ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իրանական «Շարղ» օրաթերթին, որում ասել է, որ Իրանի և Հայաստանի միջև մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման վերաբերյալ որոշումը մեր ժողովուրդների միջև բարեկամության նոր կամուրջ է։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ ձեռքբերումներ կարող է բերել Իրանի և Հայաստանի միջև վիզաների չեղարկումը, Նախագահն ասել է, որ այն դրական ազդեցությունն ունի գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդրումային ոլորտի, ինչպես նաև զբոսաշրջության խթանման վրա:

«Մեր դիտարկումներով՝ մուտքի արտոնագրերի պահանջի վերացումից հետո գրանցվել է իրանցի զբոսաշրջիկների շեշտակի աճ:

Այսօր շուկայում արդեն ձևավորվում են իրանցի այցելուների մշակութային նախասիրություններին համապատասխան զբոսաշրջային ծառայություններ: Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում մեր երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ:

Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում լրացուցիչ և ավելի հարմարավետ ենթակառուցվածքների ստեղծման, սպասարկման որակի բարձրացման, մեր հարուստ պատմամշակութային ժառանգության ներկայացման, դեպի Հայաստան ավիաչվերթերի քանակի ավելացման ուղղությամբ:

Հայաստանն ունի ներկայանալի մշակույթ, անվտանգության բարձր մակարդակ և հյուրընկալ ու աշխատասեր ժողովուրդ, ինչը մեր երկրի մրցակցային առավելություններից է նաև զբոսաշրջության ոլորտում»,-ասել է Նախագահը։

դիտվել է 1177 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը