Երևան
23 / Օգոստոս / 2017

Շամիրամ գյուղի սգո սրահում հնչած կրակոցներից զոհերի թիվը հասել է 4-ի (լուսանկարներ)

Հիվանդանոցում մահացել է Շամիրամ գյուղի սգո սրահում հնչած կրակոցներից տուժած ևս 1 անձ. այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։

Facebook կայքի իր էջում նա գրել է. «Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում հավաքույթի ժամանակ մասնակիցների վրա կրակելու հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 11 անձ: 3-ը տեղում զոհվել է, 8-ը` վիրավորվել:

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանի հաղորդմամբ` 6 վիրավոր տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բոլորին ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բժշկական անհետաձգելի օգնություն:

Նրանցից 3-ը, առավել ծանր վիճակում գտնվող, Աշտարակի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մյուս 3-ը շարունակում է բուժումը Աշտարակի բժշկական կենտրոնում: Ունեն վերջույթների հրազենային վնասվածքներ, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են կայուն, միջին ծանրության, կյանքին վնաս չսպառնացող:

«Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ տեղափոխված 3 վիրավորից 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ինը` ծանր: Այս պահին վերջինին վիրահատում են։

Գյուղապետի տեղեկացմամբ` վիրավորներից 2-ը սեփական միջոցներով տեղափոխվել են Երևան` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ տուժածներից 1-ի կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել: Վիրահատության ժամանակ նա մահացել է: Մյուս վիրավորի վիճակը կայուն է»:

Ոստիկանությունից հայտնել էին, որ պարզվել է կրակոցներ արձակած անձի ինքնությունը, նա դիմել է փախուստի՝ «ՎԱԶ 21213» մեքենայով։

դիտվել է 88492 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը