Երևան
18 / Օգոստոս / 2017

ՌԴ–ի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներն ուղղակիորեն կանդրադառնան Հայաստանի վրա. Արման Նավասարդյան

ԱՄՆ-ն գտնվում է շփոթության մեջ, որովհետև Ռուսաստանը Միացյալ Նահանգներին հավասար ցույց է տալիս իր մկանային ուժը ռազմական ոլորտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ըստ նրա՝ ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ուղղակիորեն անդրադառնալու են փոքր պետությունների վրա, ինչպիսին Հայաստանն է: «Քաղաքական առումով, կարծում եմ, որ տեղի ունեցածը Հայաստանի վրա բացասական կանդրադառնա: Կնեղանա ու կփոքրանա Հայաստանի դիվանագիտության մանևրելու հնարավորությունը ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև: Ռուսաստանը պետք է կարծրացնի իր դիրքորոշումը՝ իր դաշնակիցների նկատմամբ: Լավ բան ես այս ամենի մեջ չեմ տեսնում»,- ասաց Նավասարդյանը:

Իսկ տնտեսական առումով, ըստ նրա, ազդեցությունը ևս բացասական է լինելու: «Ասում են, թե մի կողմից դա կարող է բացասական անդրադառնալ, որ ՌԴ տնտեսական դժվարությունները կանդրադառնան տրանսֆերտների վրա, մյուս կողմից ասվում է, որ դրական էլ կարող է լինել ազդեցությունը, բայց ես չեմ կարծում, որ մեծ պետությունների առճակատումը կարող է դրական որևէ բանի հանգեցնել փոքր պետությունների համար»,- հավելեց Արման Նավասարդյանը:

Հարցին՝ ԱՄՆ-ՌԴ առճակատումը կարո՞ղ է ազդել ղարաբաղյան հիմնախնդրի վրա, Նավասարդյանն ասաց, թե դժվարանում է պատասխանել: Նա նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հիմնախնդրի հարցում կոնսենսուս են ունեցել:

«Մեր դիվանագիտության առաջ բարդ խնդիրներ են կանգնած, պետք է կարողանալ շատ ճկուն լինել, որ ստեղծված վիճակում քիչ արդյունքով դուրս գանք: Հայաստանը, լինելով ՌԴ ստրատեգիական դաշնակիցը, զարգացնում է հարաբերությունները նաև ԱՄՆ հետ, դա արվում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության տեսքով օրինակ: Բայց եթե ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները սրվեն, արդյոք դա չի՞ անդրադառնա ԵՄ հետ նոր փաստաթղթի ստորագրման վրա: Սա էլ մեծ հարց է: Անհայտներով շատ հավասարումներ կան, կապրենք, կտեսնենք»,- շեշտեց Արման Նավասարդյանը:

դիտվել է 2421 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը