Երևան
23 / Օգոստոս / 2017

25 տարեկան աղջիկներին խորհուրդ չի տրվում ամուսնությունից առաջ սեքսով զբաղվել

Գիտնականները համակարծիք են. պետք չէ անել դա, քանզի այն տհաճ հետևանքներ կարող է ունենալ:

Սակայն, երիտասարդ աղջիկները հաճախ սիրահարվում են ու գլուխները կորցրած ճակատագրական սխալ են գործում: Այս թեմայի շուրջ Yelaket.am-ը զրուցեց հայտնի հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ. «Ես կդնեի տարիքային սահմանափակում՝ քանի որ մի բան է սեքսը 20 տարեկանում՝ հարսանիքից առաջ, մի այլ՝ 30-ում կամ 40 տ. Երբ 18 տարեկան աղջնակը ձգտում է արտամուսնական կապեր ունենալ դա ուրիշ պատմություն է, բայց եթե դա վերաբերվում է 28-30 տարիքային խմբերին՝ մի այլ: Ամուսնությունից առաջ սեքսով զբաղվելը՝ 25 տարեկան աղջիկներին խորհուրդ չի տրվում, որովհետև դա նրա պահպանությունն է: Պաշտպանված է պսիխոսեքսուալ տեսանկյունից։

Առաջին՝ նա երաշխավորված է ծանր հիվանդություններից: Որովհետև ամուսնությունից առաջ սեքսը կարող է լինել ինչ-որ սիրած տղայի հետ (մենք ոչինչ չգիտենք նրա առողջության մասին): Երկրորդ՝ կարմիր խնձորի խնդիրը (ծագել է դարեր առաջ ու գործում է մինչ օրս): Անմեղ աղջիկը ու նրա առաջին տղամարդը, որ դառնում է նրա ճակատագիրը, կոչված է ամբողջ կյանքը անցկացնել նրա հետ: Իսկ եթե նրա զուգընկերը ամուսնությունից առաջ և հետո տարբեր մարդիկ են, նրա պսիխոէմոցիոնալ վիճակը խաթարվում է, մեծանում է ռիսկը, որ կդավաճանի ամուսնուն: Այսինքն, զուգընկերոջ փոփոխությունը մեծ խնդիր կառաջացնի:

Ավելին, երբ աղջիկը ամուսնուց առաջ ընկեր է ունեցել, նա միշտ հիշում է իր առաջին փորձը, ու սկսում է համեմատել: Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները առաջինը էմոցիոնալ ուժեղ է: Իդեալական հարաբերությունները, երբ ամուսինն ու կինը անմեղ են ամուսնանալու ժամանակ: Նրանք սեռական փորձ չունեն, այդ փորձը հավաքում են միասին: Դա ամուր ընտանեկան հարաբերությունների գրավականն է: Շատ տղամարդիկ, ամուսնանալուց առաջ ցանկանում են, որ իրենց զուգընկերուհու առաջին սեռական փորձը լինի: Օրինակ, ԱՄՆ-ում դա նոր տենդենց է: Նրանք ամուսնական կապի մեջ են մտնում կույսերի հետ: Դա լավ է թե առողջության, թե անվտանգության տեսանկյուններից, դա օգնում է կառուցել համերաշխ ընտանիք: Կույս լինելը այժմ մոդայիկ է: Շատ հաճախ, երիտասարդները պատրաստվում են ամուսնանալ, համոզված են, որ այր ու կին կդառան, իսկ հորմոնները խաղում են, նրանք ուզում են տրվել իրար, տենչում են արտաամուսնական սեքսի ու սիրով են զբաղվում:

Դրանից հետո, շատ զույգեր բաժանվում են: Դա մեծ ազդեցություն է թողնում աղջկա վրա, քանի որ իրեն խաբված է զգում: Հետո ամեն նոր ընկերոջը կարիք է լինում բացատրել, թե ինչպես է եղել առաջին անգամը: Դա սարսափելի՛ է: Այդ ամենից հետո, շատ աղջիկներ խաբում են իրենց ամուսիններին կամ էլ չեն ամուսնանում: Մի կողմից, երևի աղջիկը ձգում էր տղային, մյուս կողմից՝ տղան ստուգում էր աղջկա բարոյականությունը, երրորդ տեսանկյունից՝ նա մտածեց, եթե աղջիկը այդքան շուտ է տրվում, վաղը կարող է ուրիշի հետ քնել: Դրա պատճառով տղան կասկածի տակ է դնում աղջկա զգացմունքները:

դիտվել է 49527 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը