Երևան
18 / Օգոստոս / 2017

Հաջորդ քայլը կարելի է սպասել PR-վող տիկնոջից, որ բնական մորթուց մուշտակը հագին կխոսի կենդանիների պաշտպանությունից

«Չեմ սիրում, երբ մարդիկ թանկարժեք ադամանդյա քարով զարդարված մատանին մատին հագցրած մատնացույց են անում աղքատին ու խոսում նրա դարդ ու ցավից: Դա երկերեսանիություն է ու վատ բան է»,- այսպես էր բնութագրել Նաիրա Զոհրաբյանին ֆեյսբույան օգտատերերից մեկը՝ դեռևս տարիներ առաջ։

Փաստորեն իրեն «սրբերի շարքում» դասած պատգամավորի սովորությունը տարիների հնություն ունի՝  «բրենդային» պայուսակը բռնած ուրիշների աստղայինը տանելուց խոսելը, տաք մուշտակը հագին խոսել մրսողների մասին, ադամանդյա քարով զարդարված մատանին մատին մատնացույց անելը աղքատին, և, որ ամենահատկանշականն է, խոսել բաների մասին, որոնք հենց իր տակ է «թաքնված»։

Հաջորդ քայլը կարելի է սպասել PR-վող տիկնոջից, որ /2014 թվականի միտինգների ժամանակ կրած/ բնական մորթուց մուշտակը հագին կխոսի կենդանիների պաշտպանությունից։

Աստղային կեցվածքով տիկնոջ ունեցվածքն ակամայից սկսում է հետաքրքրել․ ի՞նչ եկամուտ ունի, որքան գումար է տալիս պարտքով և տոկոսով և որքան է կազմում վերջինիս տարեկան աշխատավարձը։

Դիտարկենք ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նոր՝ 2017թ.-ին ներկայացրած պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի, պատգամավորը չունի ավտոմեքենա, բայց դրա փոխարեն նա ունի երեք բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված: Ընդ որում, տիկին Զոհրաբյանը չունի նաև հայտարարագրված դրամական միջոցներ: Դրա փոխարեն Նաիրա Զոհրաբյանը ունի մոտ 56 000 ԱՄՆ դոլարի և 10 000 եվրոյի չափով տրված փոխառնություն: Տիկին Զոհրաբյանի տարեկան եկամուտները, սակայն, համեստ են. տարեկան ընդամենը մոտ 6 մլն դրամ աշխատանքի վարձատրություն, ինչպես նաև տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս՝ 1,070 ԱՄՆ դոլար և 107 եվրո: 

դիտվել է 2300 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը