Երևան
23 / Օգոստոս / 2017

Ադրբեջանական հատուկ ջոկատայինների և հայ զինծառայողների անհավասար մարտը՝ 2014թ հուլիսի 31-օգոստոսի 2:

2014թ հուլիսի 31-ին հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ հերոսաբար զոհվեցին հայկական բանակի զինծառայողներ՝ Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը:
Թշնամու բանակի ղեկավարությունը շատ ծանր տարավ իրենց հատուկ ջոկատայիններին տված
անհամարժեք պատասխանը՝ հայ երիտասարդ զինծառայողների կողմից:
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանցուն հատուկ տականքությամբ, թշնամին կրկին դիվերսիոն փորձ կատարեց: Այս անգամ թշնամու հետ մարտի մեջ մտան ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը, կրտսեր սերժանտ Սարգիս Բարմենի Մովսիսյանը և իրենց զինակից ընկերները: Ավագ լեյտենանտ Գևորգյանը և կրտսեր սերժանտ Մովսիսյանը զոհվեցին հայրենիքի սահմանները պաշտպանելով:
Ադրբեջանական տարբեր հարթակներում տարածված ոչ պաշտոնական տվյալներով թշնամու բանակը տասնյակ հատուկ ջոկատայիններ էր զոհ տվել, ուղղաթիռները պարզապես չէին հասցնում զոհերին և վիրավորներին տեղափոխել:

Ադրբեջանական բանակի ղեկավարության և զինծառայողների համար 2014 թվականի այս շրջանը ամենաամոթալի էջերից մեկն է եղել: Դեռ երկար ժամանակ նրանք չեն կարողանում մոռանալ այս հարձակման ձախողման փաստը, քանի որ երկու դեպքում էլ հարձակման են անցել ադրբեջանական հատուկ ջոկատայինները, ովքեր տարիներ շարունակ ռազմական կրթություն են ստացել տարբեր երկրներում, որոնց պատրաստման համար Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսել:

2016 թվականի ապրիլ ամսին, ձախողած հարձակման փորձից նեղսրտած, ադրբեջանական կողմը գրեթե նույն սցենարով սկսեց ապրիլյան մարտերը: Այս անգամ ավելի մեծ քանակի զորքով: Նպատակ ունենալով գոնե քանակական առումով ճնշել ու մոտ երեք շրջանից դուրս հանել հայերին: Սակայն մոռացել էին, որ նույնիսկ Արցախի ազատագրման թեժ մարտերի ժամանակ չեն կարողացել քանակական առումով ճնշեն հայերին:
ՓԱՌՔ ՄԵՐ ԶՈՀՎԱԾ ՏՂԵՐՔԻՆ:

https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1370460833002649

դիտվել է 240182 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը