Երևան
18 / Օգոստոս / 2019

Ի՞նչ նոր հրաման ունի հայկական բանակը

Լրագիր / Ադրբեջանի նոր հարձակման դեպքում կլինեն պատասխան գործողություններ, կընդլայնվի անվտանգության գոտին, ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը։
«Այդ հակահարձակողական գործողությունների ընթացքում մենք ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող անվտանգության գոտու լայնությունը եւ անվտանգության գոտու խորությունը, 2016 թ. ապրիլյան գործողությունների այդ սահմանափակ հենակետերը, որոնք անցել են նրանց հսկողության տակ, միանշանակ վերականգնվելու են», ասել է նա։
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանն ասել է, որ «ապրիլյան պատերազմի ժամանակ պետք է ազատագրվեին Արցախի պատմական տարածքները, անվտանգության նոր գոտիներ հայտնվեին… Բայց Ալիևը գիտեք, թե ում դիմեց, ու պատերազմը կանգնեցրին»:
Խոսելով հնարավոր պատերազմի արդյունքների մասին, ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն Առաջին լրատվականին ասել է, որ «եթե նոր պատերազմ սկսվի, և այն շատ մեծ ծավալներ չստանա՝ արտաքին ուժերի մասնակցությամբ, ապա օբյեկտիվորեն ասած՝ պատերազմի ամենահավանական ելքն այն է, որ Ադրբեջանը կարող է պոկել Ղարաբաղից ևս մի քանի քառ.կմ տարածք, դրանից ոչ ավելի: Ամեն ինչ կավարտվի ստատուս քվոյի քիչ թե շատ պահպանման վիճակում, միայն թե երկու կողմերն էլ շատ մեծ կորուստներ կունենան»:
շարունակությունը՝ կայքում

դիտվել է 85620 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին