Երևան
18 / Օգոստոս / 2017

Մխիթարյանը բացառիկ ելույթով ստվերում թողեց Լուկակուին

2017/2018թթ. մրցաշրջանին նախապատրաստվող «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում՝ 2:1 հաշվով առավելության հասնելով իտալական «Սամպդորիայի» նկատմամբ:Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս անգամ հանդիպումը սկսեց 5-3-2 մարտավարությամբ՝ հարձակման կրակագծում օգտագործելով Ռոմելու Լուկակուին և Հենրիխ Մխիթարյանին: Հայաստանի հավաքականի ավագը խաղաց հարձակման աջ եզրում: Արդեն 10-րդ րոպեին Մխիթարյանը, սկսելով իր թիմի գրոհը, եզրափակեց այն՝ բացելով հանդիպման հաշիվը: Այս գրոհը կարելի է դասագրքային որակել, որի «հիմնադիրը», ինչ խոսք, հայ ֆուտբոլիստն էր: Մխիթարյանը «Յունայթեդի» կազմում իր առաջին գոլը խփեց գլխի հարվածով: Ավելին, խաղալով ընդամենը 45 րոպե, Հայաստանի հավաքականի ավագը ևս երկու բավական վտանգավոր հարված կատարեց գլխով: Առաջին դեպքում գերազանց խաղաց «Սամպդորիայի» դարպասապահը, իսկ երկրորդ դեպքում հարվածը շեղ ստացվեց:

Իտալական թիմի դեմ հանդիպումը կարելի է բացառիկ համարել Մխիթարյանի համար: Նախորդ մրցաշրջանում դժվար է հիշել խաղ, որտեղ Մխիթարյանը գլխով երկու վտանգավոր հարված կատարած լիներ: Լինելով նոմինալ կենտրոնական հարձակվող՝ Լուկակուն բավական հաջող է խաղում նաև երկրորդ հարկում, սակայն «Սամպդորիայի» դեմ առաջին կեսում Մխիթարյանն ուղղակի ստվերում թողեց նրան: Հանդիպման առաջին 45 րոպեների ընթացքում Լուկակուն միայն մեկ անգամ վտանգավոր հարված կատարեց:

Ըստ էության Մոուրինյոյից հրահանգ ստանալով խաղալու առջևի գծում՝ Մխիթարյանը բարձր մակարդակով կատարեց թե՛ կենտրոնական և թե՛ եզրային հարձակվողի պարտականությունը: Մխիթարյանը կրկին անգամ ապացուցեց, որ հարկ եղած դեպքում կարող է խաղալ նաև հարձակման կրակագծում՝ արդյունավետ գործելով նույնիսկ երկրորդ հարկում:

Այս խաղում «Մանչեսթեր Յունայթեդում» նորամուտը նշեց սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ով հանդես էր գալիս Լոնդոնի «Չելսիում»: Նա գործեց կիսապաշտպանության կենտրոնում և առաջին կեսից հետո փոխարինվեց: Ակնհայտ էր, որ Մատիչին ժամանակ է հարկավոր նոր թիմում իր տեղը գտնելու համար:

«Մատիչը խելացի և ինտելեկտուալ ֆուտբոլիստ է: Բայց այս հատկանիշները բավարար չեն նոր թիմում անմիջապես ադապտացվելու համար: Նա մեծ պրոֆեսիոնալ է, և թվարկված հատկանիշները կօգնեն նրան հնարավորինս արագ դառնալու «Մանչեսթեր Յունայթեդի» մասնիկը: Առաջին հերթին նա պետք է բարելավի ֆիզիկական պատրասվածությունը: Ինչ վերաբերում է Լուկակուին, ապա նա յուրօրինակ խաղային ձեռագրով հարձակող է: Այս ֆուտբոլիստը պետք է թիմին՝ ինչպես Մարսիալն ու Ռեշֆորդը: Մինչև Իբրահիմովիչի վերադարձը՝ թվարկված խաղացողներից շատ բան է կախված լինելու: Ես փորձարկել եմ խաղային բազմաթիվ տարբերակներ, որոնք կգործածեմ գալիք մրցաշրջանում»,- խաղից հետո ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Ընդամենը 5 օր հետո Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի կունենա Եվրոպայի Սուպերգավաթը, որտեղ Մոուրինյոյի գլխավորած թիմը կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ: Անգլիական թիմի երկրպագուներն արդեն իսկ քննարկումներ են սկսել այս խաղում իրենց սիրելի թիմի հնարավոր մեկնարկային կազմի վերաբերյալ:

Ըստ մասնագետների՝ կարևորագույն այդ մրցավեճում «Յունայթեդի» կազմում գլխավոր ֆիգուրները լինելու են դարպասապահ Դե Խեան, պաշտպան Անտոնիո Վալենսիան, կիսապաշտպաններ Պոգբան և Մխիթարյանը, ինչպես նաև հարձակվող Ռեշֆորդը:

Շատերը վստահ են, որ հենց Ռեշֆորդին Մոուրինյոն կվստահի տիտղոսային մրցավեճում: Հիշեցնենք, որ այս տարի «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռեալն» արդեն հանդիպել են: ԱՄՆ-ում տեղի ունեցած International Champions Cup ոչ պաշտոնական մրցաշարում այս թիմերի միջև հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածներով Մոուրինյոյի թիմն առավելության էր հասել 2:1 հաշվով: Մխիթարյանը անվրեպ էր իրացրել 11 մետրանոց հարվածը՝ առաջ մղելով «Յունայթեդին»:

դիտվել է 23401 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը