Երևան
21 / Օգոստոս / 2017

Տեղի է ունենում այն, ինչն անխուսափելի էր

Հայաստանում վերջին օրերին քրեական «խրախճանք» է՝ կատարվում են դաժան սպանություններ, արյունալի ինքնադատաստաններ: Դրանք կամ «կենցաղային հողի» վրա արված սպանություններ են, կամ վրեժխնդրություն:
Ընդ որում, հատկանշական է, որ այս դեպքերում չկան օրենքով գողեր, քրեական հեղինակություններ, որոնք պահում էին աղմկոտ սպանությունների «մենաշնորհը»:
Սա պարզապես մի շարք դեպքերի պատահական հաջորդականությո՞ւն էր, թե որոշակի միտում: Հարցի պատասխանը պահանջում է լուրջ ուսումնասիրություն, սակայն քրեածին իրավիճակը Հայաստանում խորանում է, քանի որ չեն փոխվում այդ իրավիճակը սնուցող հանգամանքները:

Պատճառները թերեւս գտնվում են հանրային համակեցության ու հարաբերությունների, պետական կառավարման խորքում: Հանրությունը պաշտպանված չէ եւ թողնված է «իր հույսին», չեն լուծվում նրա սոցիալական, իրավական հիմնարար խնդիրները: Իրավապահ համակարգը չի կատարում իր հիմնական գործառույթները, այն պաշտպանում է իշխող համակարգին հանրության օրինական պահանջներից:
Հայաստանում ստեղծված է երկու զուգահեռ իրականություն, ընդ որում՝ բոլոր ոլորտներում: Սահմանադրությունն ու օրենքները, դրանցով հաստատված կառույցներն ընդամենը ցուցանակ են, որոնց զուգահեռ գործում է մեկ այլ իրականություն, որտեղ հարաբերությունները պարզվում են այլ միջոցներով:

Սակայն սա միայն հետեւանքն է: Առավել խորքային խնդիրն այն է, որ Հայաստանը, հայ հանրությունը հավաքական առումով հետ են մնացել ժամանակից: Արհեստականորեն պահպանվում են ինչ որ արժեհամակարգ, բարքեր ու պատկերացումներ, որոնք բախվելով իրականությանը՝ դրսեւորվում են առավել այլանդակ ձեւերով:
«Հային հարիր չէ» թեզը այս իրավիճակի առավել դիպուկ ձեւակերպումն է, որը բացահայտում է իրավիճակի ողջ ողբերգականությունը: Դա մի «զսպաշապիկ» է, որը փորձում են հագցնել մարդկանց, ինչն էլ առաջացնում է բնական հակազդեցություն, առավել եւս, երբ մարդիկ տեսնում են, որ ոմանց ամեն ինչ լավ էլ հարիր է:
Սա հոգեւոր, աշխարհիկ էլիտաների պատասխանատվության խնդիրն է՝ հանրային համակեցության, հարաբերությունների մշտական արդիականացումը, արժեքային ռեֆորմացիան: Հայկական «էլիտաները», սակայն, ընդունակ չեն եղել լուծել այս խնդիրը, ավելին, անզորությունից ավելի են լայնացրել «հարիր չէ»-ի շրջանակները, ինչն էլ մեծացնում է բնական հակազդեցությունը:

Այն, ինչ կատարվում է, իրականում ավելի բնական է, քան այն ամենը, ինչ քարոզվում է որպես արժեհամակարգ ու բարոյականություն: «Վայրի արեւմուտքի» կանոններով «արդարադատության» հաստատումը մնում է թերեւս միակ ելքն այն հանրությունների համար, որոնց պարտադրվում է կեղծ, իրականությունից կտրված բարոյականություն ու արժեհամակարգ:

Առայժմ դա կատարվում է «կենցաղային հողի վրա», ինչպես ներկայացնում են հայ իրավապահները:

http://www.lragir.am/index/arm/0/society/view/158013

դիտվել է 41126 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը