Երևան
21 / Օգոստոս / 2017

Արցախում Ադրբեջանը լարվածություն կստեղծի. փորձագետ

Կոնկրետ պահի Ադրբեջանը արցախյան հակամարտության գոտում լուրջ լարվածություն կստեղծի։ Այս մասին օգոստոսի 4-ին հայտարարեց փորձագետ, քաղաքականության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը։
Նրա կարծիքով՝ այն, ինչ այժմ է կատարվում, առանձին ռազմական դրսւերումներ չեն, այլ մեկ գլոբալ դիմակայության մաս են կազմում։ «Ադրբեջանը փորձում է իրականացնել Հայաստանի բնակչության դեպոպուլյացիայի քաղաքականությունը։ Սահմանին մեր զինվորներին սպանելու միջոցով նրանք ցանկանում են Հայաստանում անհուսության պատկեր ստեղծել»,-հստակեցրեց քաղաքական գործիչը։
Չնայած այդ ամենին, Մարտիրոսյանը նշեց, որ հայ ժողովրդին բնորոշ են տոկունությունը եւ երկար ժամանակ դժվարություններին դիմադրելու ունակությունը։ «Սակայն ես կարծում եմ, որ Ադրբեջանը բավական արմատական քայլերի կդիմի՝ ինչպես ապրիլյան օրերին, սակայն դրանք կլինեն ավելի ծավալուն, խելամիտ, ավելի լավ ծրագրված»,-եզրափակեց քաղաքագետը։

դիտվել է 20012 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը