Երևան
23 / Օգոստոս / 2017

Ադրբեջանի կատարած սադրանքներից ոչ մեկն անպատասխան չի մնալու

2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս սոցիալական ցանցերի օգնությամբ պարզ է դարձել, որ ադրբեջանական բանակում եղել է 42 մահացած զինծառայող, որոնց մասին Ադրբեջանի բանակի ղեկավարությունը պաշտոնական ոչինչ չի հայտարարել։
Ադրբեջանից դուրս գործունեություն ծավալող ընդդիմադիր լրատվականներին հաջողվել է պարզել է միայն այս 42 զոհվածի մասին տեղեկությունը, սակայն չհայտարարված զոհերը քանակապես ավելի շատ են:
Վերջին անգամ ադրբեջանական բանակը երկու զոհ է տվել օգոստոսի 4-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերում, զոհվածը Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1986 թ․ ծնված Ահմադով Շահին Մուսթաֆա օղլուն է: Զինծառայողի զոհվելու մասին լուրը հայտնել են իր համագյուղացիները, սակայն պաշտոնական ոչ մի տեղեկություն չկա: Զինծառայողը զոհվել է դիրքերում հերթապահություն իրականացնելիս։


Օգոստոսի 4-ին, նույն Ալիբեյլ գյուղի դիրքերում, Ադրբեջանի բանակում ևս մեկ զոհ է եղել՝ Մուսաև Վահիդ Վուգար օղլուն, տեղեկություն էր տարածվել, որ վերջինս զոհվել է հայկական բանակի զինվորների կրակոցից: Այս զինծառյողի մահվան մասին լուրը ևս պահվում է գաղտնի՝ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն չի տարածել:
Ալիբեյլ գյուղը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Այգեպար գյուղի դիմաց: Օգոստոսի 1-ին Տավուշի մարզի դիրքերից մեկում ադրբեջանական բանակի սադրանքների հետևանքով վիրավորվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Արմեն Մեխակի Նազլուխանյանը:
Ադրբեջանի կատարած սադրանքներից ոչ մեկը անպատասխան չի մնալու:

https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1374773055904760

դիտվել է 25363 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը