Երևան
20 / Սեպտեմբեր / 2019

Ողբերգություն Դիլիջանում․ 20 տարի անց վերադարձել է, տուն չեն թողել

Տավուշի մարզում տեղի ունցեցած ողբերգությունը, երբ տղամարդը փորձել էր այրել տունը, սակայն ինքն էր այրվել, այլ ողբերգության պատճառ է դարձել: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել էր 46-ամյա տղամարդու դի՝ այրված վիճակում: Նա դյուրավառ նյութ է լցրել տան դռան վրա և փորձել այրել տունը, որտեղ եղել էին կինը, մայրը և 2 երեխաները, սակայն ինքն էր այրվել և մահացել:


Տղամարդը Դիլիջանի բնակիչ Կարեն Մանուկյանն էր, ով 20 տարուց ավելի հեռացած էր եղել ընտանիքից: Նա մի քանի ամիս առաջ վերադարձել էր Հայաստան, սակայն ընտանիքի անդամները նրան չէին ընդունել: Նա բնակվել էր իր բարեկամների տներում: Եվ վրեժից դրդված տղամարդը որոշել էր այրել տունն ու ընտանիքի անդամներին:
Մեր ուղեցած տեղեկություններով՝ ընտանիքի անդամները հրաժարվել են հուղարկավորել տղամարդուն: Բարեկամներն ու ընկերներն են հուղարկավորությունը կազմակերպել:

Հուղարկավորության օրը երեկոյան, երբ հարազատներն ու մահացածի եղբայրը հոգեհաց են կազմակերպել, վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ողբերգությամբ: Հանգուցյալի հասցեին արված «ռեպլիկի» պատճառով դանակահարություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ:

դիտվել է 434234 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա