Երևան
22 / Սեպտեմբեր / 2017

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների փաթեթը էապես փոխում է ՀՀ-ի վրա ազդող ուժերի հարաբերակցությունը և պահանջում նոր քաղաքական կուրս. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Նոր պատժամիջոցների փաթեթը, որը ստորագրեց ԱՄՆ նախագահ Թրամփն օգոստոսի 2-ին, ուրվագ­ծում է մի նոր փուլ միջազգային հարաբե­րություններում՝ կանխորոշելով փոփոխու­թյունները նաև Հարավային Կովկասի և Սևծովյան ավազանի անվտանգության ճարտարապետության մեջ առաջիկա տարիներին: Դա էապես և սկզբունքորեն փոխում է Հայաստանի վրա ազդող ուժերի հարաբերակցությունը և պաշտոնական Երևանից պահանջում նոր քաղաքական կուրս, նոր ռազմավարություն, որը համար­ժեք կլինի այդ փոփոխություններին: Պատժամիջոցները վերաբերում են երեք երկրների՝ Ռուսաստանին, Իրանին և Հյուսիսային Կորեային: Եթե Հյս. Կորեայի հարցում նույնիսկ Չինաստանը չի առարկում, ինչի մասին վկայում է շաբաթ օրվա միաձայն քվեարկությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում, որով կոշտացվում են պատժամիջոցներն ընդդեմ այդ ստալինիստական արգելոցի, ապա Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «խմորը» դեռ շատ ջուր է խլելու: Սերժ Սարգսյանի օգոստոսյան աշխա­տանքային այցը Թեհրան և մասնակցու­թյունը Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը, որին նախորդեցին նրա ուշագրավ հարցազրույցները իրանա­կան ԶԼՄ-ներին, վկայում է, որ պաշտոնական Երևանն օբյեկտիվորեն այլևս չի կա­րող ներկայիս տարածաշրջանային ստա­տուս քվոն ձեռնտու և բավարար համա­րել, կամ համարել, թե ոչինչ տեղի չի ու­նենում: ԵՄ արտաքին քաղաքականության գլ­խավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նույնպես մասնակցեց Ռոհանիի երդմնակալության արարողությանը, և Թեհրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությանը Եվրոպայում այլ կերպ են վերաբերվում: Իրանի ղեկա­վարությունը հրավիրեց Մոգերինիի ուշադ­րությունն այն փաստի վրա, որ միջուկա­յին համաձայնագիրը կարող է վտանգվել, և ԵՄ-ն այս հարցում, որպես համաձայնագրի մասնակից՝ պետք է «ուշադիր լի­նի»»: Подробнее: https://shabat.am/am/article/146007/AMN-i-nor-patjhamijocneri-patety-eapes

դիտվել է 2816 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի