Երևան
18 / Օգոստոս / 2017

Երբ թուխ մաշկ ունեն և գանգուր մազեր․․․

Նեգրոիդ ռասային բնորոշ հատկանիշներն են մաշկի մուգ գույնը, գանգուր մազերը, լայն քիթը, հաստ շուրթերը։ Նեգրոիդները մեծամասնություն են կազմում Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում, բնակվում են նաև Ամերիկայում։ Դրանք XVII–XVIII դարերում Աֆրիկայից այստեղ ստրկավաճառության բերված նեգրերի հետնորդներն են։
Ավստրալոիդ ռասայի ներկայացուցիչներն առանձնանում են մուգ գույնի մաշկով, հաստ շուրթերով, լայնանիստ քթով, զարգացած մազածածկույթով։ Դրանք Ավստրալիայի, Օվկիանիայի, ինչպես նաև Հնդկաստանի հարավի և Ինդոնեզիայի որոշ շրջանների տեղաբնիկներն են։
Մեծ ռասաների շփման գոտում գոյանում են անցումային և խառը ռասաներ։ Այս պես, հազարավոր տարիներ առաջ եվրոպեոիդ և նեգրոիդ ռասաների շփման գոտում ձևավորվել է եթովպական անցումային ռասան: Խառը ռասաները ձևավորվել են (և հիմա էլ ձևավորվում են) մեծ ռասաների ներկայացուցիչների խառն ամուսնություններից։ Այսպես, եվրոպեո ու մոնղոլոիդ ռասաների խառնածինները կոչվում են մետիսներ, եվրոպեոիդ և նեգրոիդ ռասաներինը՝ մուլատներ, իսկ նեգրոիդ և մոնղոլոիդ ռասաներինը՝ սամբոներ։
Հիմնական ռասաների առաջացման ու ձևավորման գործընթացում վճռական դեր են խաղացել բնական պայմանների երկարատև ազդեցությունը և այդ պայմաններին մարդկանց օրգանիզմների հարմարվելը։ Օրինակ՝ նեգրոիդների մաշկի սև գույնը նրանց մաշկի մեջ արևի ճառագայթներից պաշտպանող պիգմենտի (մելանինի) մեծ կուտակման արդյունք է, իսկ մազերի գանգրությունը՝ ուժեղ արևից պաշտպանվելու ջերմամեկուսիչ միջոց։

դիտվել է 14359 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը