Երևան
23 / Օգոստոս / 2017

Հայաստանի էլեկետրականության ապահովման խնդիրը այլևս դրված չէ միայն ՀԷՑ-ի վրա

Շնողում նոր հէկ կառուցելու համար կառավարության ծրագիրը, ամենայն հավանականությամբ, հավանության կարժանանա նաև ԱԺ-ի կողմից։ Նախատեսվում է Լոռու մարզի Դեբեդ գետի վրա` Շնող գյուղում, հէկ կառուցել, որի մոտավոր արժեքը լինելու է 76 միլիոն դոլար, ու հիմնական ներդրողը լինելու է «Տաշիր Գրուպը»՝ Սամվել կարապետյանի գլխավորությամբ։ Այս բիզնես պրոյեկտը տեղավորվում է «Հայաստանյում օտարերկրյա ներդրողների ակումբների» տրամաբանության մեջ, որը նախաձեռնել էր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ինչպես գիտենք, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) 80 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը` Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավման եւ էներգետիկ անկախության ու արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով։

Իրավիճակն այժմ այնպիսին է, որ Հայաստանի էլեկետրականության ապահովման խնդիրն այլևս դրված չէ միայն ՀԷՑ-ի վրա, այսինքն՝ եթե ինչ-որ իքս գյուղում դու կարող ես կառուցել հէկ քո գումարով, դու էլ կարող ես շրջակա գյուղերին, քաղաքներին ապահովել էլեկտրաէներգիայով ու ոչ թե դա անես ՀԷՑ-ի միջոցով։ Եվ ահա այս ծրագիրը միտված է հենց դրան։ Փաստացի, այսօր Հայաստանում համարյա մեկ տասնյակ հիդրոէլեկտրակայաններ կան, ինչը նշանակում է, որ կախվածությունը կենտրոնական մարմնից դառնում է շատ ավելի քիչ, հետևաբար շատ ավելի է մեծանում էլեկտրաէներգիայի սպառման ծավալն ու փոփոխության է ենթարկվում գինը, ինչն, իհարկե, լավ է։ Այլ հարց է, թե ինչքանով կգործի սրա քաղաքական բաղադրիչն ու ինչքանով կօգնի Կարեն Կարապետյանին քաղաքականապես ամրացնել իր դիրքերը երկրի ներքաղաքական կյանքում:

դիտվել է 2242 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը