Երևան
18 / Օգոստոս / 2017

Ինչու՞ էին սիրված դերասանները հյուրընկալվել Նորքի Տուն-ինտերնատի բնակիչներին (Լուսանկարներ)

Այսօր Նորքի տուն-ինտերնատ էր հյուրընկալվել Երկիր Մեդիա հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Պապայի աղջիկները» ֆիլմի նկարահանող անձնակազմը: Նկարահանման ողջ ընթացքում տիրում էր ուրախ տրամադրություն և անասելի ջերմություն: Տուն-ինտերնատի բնակիչները շատ ուրախ էին տեսնել իրենց կողմից շատ սիրված դերասաններին, որոնք մեծ բավականություն ստացան բարի և հյուրընկալ տատիկ-պապիկների և աշխատակազմի վերաբերմունքից:

Նկարահանման ընթացքում հնչում էր կենդանի երգ և երաժշտություն, որն էլ ապահովում էր ներկաների բարձր տրամադրությունը: Հյուրասիրությունից հետո բոլոր ներկաները միասին պարեցին հայկական չքնաղ երաժշտության ներքո: Տպավորված էին և՛ տատիկ-պապիկները, և՛ դերասանները, և՛ նկարահանող անձնակազմը, և՛ աշխատակազմը:

«Պապայի աղջիկները» ֆիլմի նկարահանող անձնակազմի և դերասանների կողմից Նորքի տուն-ինտերնատում գտնվելը շնորհակալության, հարգանքի և սիրո յուրահատուկ դրսևորում էր, որը հետագայում միանշանակ դասվելու է գեղեցիկ հիշողությունների դասին:

Հիշեցնենք, որ «Պապայի աղջիկները» ցուցադրվում է Երկիր Մեդիա հեռուստաընկերությամբ, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը՝ 23:10-ին. Կրկնությունը՝ 12:40-ին և կիրակի՝ ժամը՝ 14:20-ին

 

 

 

դիտվել է 48844 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը