Երևան
18 / Օգոստոս / 2017

«Վեոլիա Ջուր» ընկերության ամառային տհաճ անակնկալը բնակիչներին

YN.am-ի խմբագրությունը օրերս բազմաթիվ անգամներ բողոք-ահազանգ է ստացել Էրեբունի թաղամասի բնակիչներից: Վերջիններս վրդովված են «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկումից՝ նշելով, որ քանի օր է փոխվել է ջրի որակը:

Մեր խմբագրությունը կապ հաստատեց Էրեբունի թաղամասի բնակիչների հետ: Բնակիչները անելանելի վիճակում են հայտնվել ամառվա այս տապին: «Ուղղակի հնարավոր չի խմել, ստիպված եռացնում ենք»,-ասում է բնակիչներից մեկը:

Բնակիչներից ոմանք էլ այլ ելք են ընտրել ջրի համը չզգալու համար. «Ինչ անենք, ամառվա էս շոգին, էս ջրով ոնց կլինի, սառացնում ենք շատ, որ խմելուց համը չզգանք»:

Նրանցից մի քանիսն էլ նշեցին, որ դա արտեզյան ջուր է, որը խմելու պիտանի չէ: «Սպասարկողը, որ փոխվավ, ասեցինք՝ լավ ա, էս ամառ ջուր չենք կրի, բայց դե էլի նույն պատմությունն ա, արտեզյան ջուրը տալիս են, ասում են խմեք», - ասաց բնակիչներից մեկը:

Հարցին արդյո՞ք դիմել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, բնակիչները պատասխանեցին, որ զանգահարել են և ստացել են նույն պատասխանը, ինչ որ առաջ տալիս էր «Երևան Ջուր»-ը: Նրանք ասում են, որ ջուրը պարբերաբար ստուգվում է և խնդիր չկա:

Ի դեպ, հիշեցնենք, որ «Երևան Ջուր»-ը ժամանակին ևս այսկերպ էր վարվել Էրեբունի թաղամասի բնակիչների հետ և այդ ժամանակ կրկին բնակիչները բողոք-ահազանգով դիմել էին մեր խմբագրություն:

դիտվել է 111887 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը