Երևան
18 / Օգոստոս / 2017

Սիրուհու շնորհիվա եղել, որ կինը էդ օրինա եղել, որ սիրուհի չունենար, կնոջ հետ նորմալ կլինե՞ր․․․

Hraparak.am-ը գրում է․

Մինչ մենք կուրծք ծեծելով խոսում ենք կանանց նկատմամբ բռնությունների մասին, փորձում հասկանալ, թե ինչպես կարող է կինը, ինչ էլ որ եղած լինի, կացնահարել քնած ամուսնուն, ինչպես կարող է ամուսինը խուրձ- խուրձ պոկել կնոջ մազերը, գրառումներ ենք ստանում, հոդվածների տակ, նրանցից դուրս։

Օրինակ, ինձ ուղղված գրառումների մեծ մասն այսպիսին է՝ ինչո՞վ եք համոզված, որ կինն է ամուսնուն սպանել։ Հարց, որին չես կարող պատասխանել, ու անկեղծ ասած, մտածում ես՝ ինչու՞ ենք շատ հաճախ առաջ ընկնում քննությունից։ Միաժամանակ մտածում ես՝ հենց այդ ծավալվող խոսակցություններն են պատճառը, որ կծիկը սկսվում է բացվել։ Օրինակ մեկը գրել էր․

Araqsia Xurshudyan
Աաաաա էդ սիրուհու շնորհիվա եղել, որ կինը էդ օրինա եղել, որ սիրուհի չունենար, կնոջ հետ նորմալ կլինե՞ր․․․

Հետաքրքիրն այն է, որ գրողը Հայաստանում չի բնակվում ու ազատ արտահայտվում է։

Gayane Gevorgyan 

Տիկին լրագրող, եթե մեղքի մասին գաղափար ունեք, ինչու եք հանում իմ մեկնաբանությունը, ումի՞ց եք վախենում։ Դե բնական է, նրանից, ով վճարում է ձեզ, և վատ չի վճարում։ Մեղավորից կաշառք եք վերցնում, սուտ բարոյախրատական ելույթ եք ունենում, հոգեկան հիվանդ դարձածին դաստիարակ եք ձեզ կարգում, պղտորված ջուրն ավելի եք պղտորում, միայն մի բանի՝ փողի համար։ Ի դեպ, նորից կրկնեմ, ձեզ կաշառողը սպանվածի վերջին սիրուհին է, որը շատ հարուստ է։

Նշեմ, որ այս օգտատերը տարիքով է, էջում ոչ թե իր, այլ թոռան նկարն է և նրա առաջին գրառման մասին, եթե եղել է, ինքս տեղյակ չեմ, որովհետև միշտ ուշադիր հետևում եմ ցանկացած գրառման․ նրանց մեջ շատ բան եմ գտնում։ Ու եթե այս, ինչպես նաև այլ անձինք տեղեկացնում են, որ սիրուհին է եղել պատճառը ու վստահորեն են ասում, անգամ մեղադրում են լրագրողին, ով ի դեպ ոչ թե սիրուհուն չի ճանաչում, այլ չգիտի էլ, որ նման բան կա, ուրեմն նրանք պակաս վկայության աղբյուր չեն։ Առավել ևս, երբ հանդես են գալիս իրենց անվամբ, նույնը թե՝ ստորագրությամբ։

Շատ են գրառումները նաև, թե ի՞նչ գիտեք, որ ամուսինն է սպանել կնոջը։

Milen Lyusi
Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ կինն է սպանել

Ջեմսիդա Սարգսյան
Իհարկե համոզված չենք, որ կինն է կացնահարել

Hayarpi Falanjyan 

Սա գլուկոտրուկ է ամբողջությամբ, մի՞թե չեք ուզում հասկանալ, որ այս սպանության հետևում էլ մարդիկ են կանգնած, սա կնոջ գործ չէ, այլ տղամարդկանց արարք․․․

Գրառողների մի մասն էլ խորհուրդ է տալիս՝ մի դատի, որ չդատվես։ Աստվածաշունչ կարդացել են, բայց չեն ընկալել այն իմաստով, որ ճշմարտությունը բացահայտելու, արդարությունը գտնելու առումով կատարվող քայլերը դատողություն չեն։ Ու անտարբերությունը, ուրիշի ցավի նկատմամբ անտարբեր լինելն ու չարձագանքելը, ավելի մեծ չարիք է և պետք չէ նման դեպքում թաքնվել՝ «մի դատիր, որ չդատվես» աստվածային արտահայտության մեջ, որի իմաստը շատերի համար հասանելի չէ։

Մանրամասները ` http://hraparak.am/?p=153363&l=am/

դիտվել է 211251 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը