Երևան
23 / Օգոստոս / 2017

Ամենատարօրինակ հարսանեկան ավանդույթները. դուք շատ կզարմանաք

Մարդու կյանքում հավանաբար ամենանշանակալի իրադարձությունը հարսանեկան արարողությունն է: Տարբեր ազգեր միմյանցից տարբեր հետաքրքիր ավանդույթներ ունեն:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում ամենատարօրինակ հարսանեկան ավանդույթները:

Լիբիա : Լիբիայում հարսանեկան ծեսը տևում է 8 օր: 6-րդ օրը փեսացուն նվերներով լի զամբյուղ է տալիս հարսնացուին, որը անպայման պետք է տեսնի այդ նվերները:

Քենիա : Քենիայում հարսանիքի համար պարտադիր պայման է հարսնացուի հղիությունը: Իսկ հարսանիքից հետո ամուսինը պետք է 3 ամիս կնոջ հագուստը հագնի, որպեսզի իր մաշկի վրա զգա կնոջը բաժին հասած ողջ ծանրությունը:

Բալի :  Բալիում գործում է ատամները սղոցելու սովորույթ: Համարվում է, որ երբ աղջկա ատամները սղոցած են, նրա հայրն այլևս պատասխանատվություն չի կրում աղջկա համար:

Ուզբեկստան : Այստեղ ամուսնական առաջին գիշերը հարսնացուի հետ անց են կացնում նրա հարազատները: Միայն երկրորդ գիշերը թույլատրվում է, որ ամուսինը նրա հետ անցկացնի:

Բեդվիններ : Բեդվինները հարսանեկան սեղանին տապակած ուղտ են դնում: Դա սովորական ուղտ չէ. ուղտի միջուկը գառ է. գառի մեջ՝ հավ, հավի մեջ՝ ձուկ, ձկան մեջ՝ ձու:

Սահարա : Փոքր տարիքից այստեղ աղջիկներին լավ կերակրում են: Համարվում է, որ որքան գեր է աղջիկը, այնքան հաջողակ կլինի ամուսնության հարցում:

Չինաստան : Չինական ցեղերից մեկում այսպիսի սովորույթ կա. հարսնացուն մինչև հարսանիքը 10 օր պետք է միայնակ լաց լինի, հետո նրան միանում է մայրը ևս 10 օր, հետո նրանց միանում են հարազատները և ընկերուհիները: Համարվում է, որ եթե հարսնացուն բավական չափով լաց է եղել, ուրեմն նրա հետագա ամուսնական կյանքը ուրախ և անարցունք կանցնի:

Նիկոբարի կղզիներ : Այստեղ տղամարդը հարսանիքից առաջ պետք է մեկ ամիս կատարի կնոջ ցանկությունները:

Կենտրոնական Աֆրիկա : Հարսանիքից հետո այստեղ կինը կարող է ծեծել ամուսնուն, և դա կարող է տևել մի քանի օր, մինչև նա դուրս չհանի իր ողջ ատելությունը:

Պապուասներ : Հարսանիքից առաջ պապուասը պետք է հարսնացուին նվիրի 20 խխունջ, 20 խոզի կաշի և դրախտային թռչուններ: Հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուն գլխին խոզի ստամոքս է հագնում:

դիտվել է 2314 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը