Երևան
18 / Օգոստոս / 2017

Վայոց ձորում հրդեհն ընդգրկել է ավելի քան 500 հա տարածք (Video)

Oգոստոսի 11-ի, ժամը 17:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից:

Ժամը 16:30-ի դրությամբ այրվում է 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք:

Օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ի դրությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը կազմում է մոտ 250 հա:

Մարզում հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Դեպքի վայրում է նաև ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները և կրակի դեմ պայքարին օժանդակում է մասնավոր «Լիդիան Արմենիա» ընկերությունը` տրամադրելով ծանր տեխնիկա (Կատերպիլեր B-9 և D-10 մակնիշի) և ջրատարներ, որոնք ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին: ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության շնորհիվ՝ ընկերության փրկարար ջոկատը, որը վերապատրաստվել է նախարարության կողմից, նույնպես պատրաստ է անհրաժեշտության դեպքում, ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է

դիտվել է 6137 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը