Երևան
18 / Օգոստոս / 2017

Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը նոր՝ «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալում. առաջին կադրերը նկարահանման հարթակից՝ նյութում(Photo)

Օրեր առաջ համացանցում հայտնվեց Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի մասնակցությամբ համբույրի մի տեսանյութ, որը սոցցանցերում քննարկումների թեմա դարձավ: Իրակա՞ն համբույրի տեսարան էր դա, թե՞ նկարահանման հարթակում բեմադրված էպիզոդ, այդպես էլ պարզ չէր: Այսօր արդեն պարզ է՝ համբույրի տեսարանը «Միլիոնը թակարդում» նոր հեռուստասերիալի նկարահանման հարթակից էր, նոր հեռուստանախագիծ, որի շուրջ էլ BlogNews.am-ը զրուցել է նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանի հետ:Սեպտեմբերի 4-ից Յուքոմ ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում կմեկնարկի նոր, 25 մասից բաղկացած «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալը: Արմենիա հեռուստաընկերության և «Film factory»-ի համատեղ նոր աշխատանքը նկարահանվել է դետեկտիվ դրամայի ժանրում:«Գնված երջանկություն», «Restart 2020», «Հին արքաներ», «Քավարան». սրանք «Միլիոնը թակարդում» նոր հեռուստաֆիլմի ստեղծագործական թիմի բոլոր աշխատանքներն են, որոնք մեկը մյուսին հաջորդեցին՝ գերազանցելով նախորդի ռեկորդային սանդղակները:Նախագծի ստեղծագործական թիմը նշում է՝ ամեն ինչ արել են որակյալ, հետաքրքիր, գրավիչ և տարբերվող ֆիլմ ստանալու համար. «Նախորդ նախագծերից այս մեկը տարբերվելու է սցենարով, ինտրիգներով, նկարահանման որակով, օգտագործված ռեսուրսների քանակով և դերասանական կազմով»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանն, ում կարծիքով՝ ստացել են իսկապես բարձրորակ արտադրանք:«Միլիոնը թակարդում» սերիալի շրջանակում առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվել նաև ֆիլմի երաժշտական ձևավորմանը. «Հայկական սերիալների արտադրության ոլորտում սա նորություն է, երբ յուրաքանչյուր տեսարանի համար գրվում է առանձին երաժշտություն: Պրոֆեսիոնալ մոտեցում է, որը բնորոշ է հիմնականում գեղարվեստական ֆիլմերին: Սաունդթրեքի հեղինակը և ֆիլմի ամբողջ երաժշտական ձևավորումը կատարել է Էդգար Ալեքսանյանը»,- ասում է Արա Բաղդասարյանը:Պրոդյուսերի խոսքով՝ ֆիլմի իրադարձություններն այնքան անսպասելի և ինտրիգային են զարգանալու, որ հեռուստադիտողը բոլոր 25 մասերը դիտելու է մեկ շնչով: Ֆիլմի սյուժեն ևս տարբերվող և գրավիչ է. «Երբեմնի հայտնի փաստաբանը տարօրինակ հանգամանքներում հայտնվում է մեղադրյալի աթոռին և ստիպված դեմ է գնում բոլոր գրված օրենքներին՝ հանուն մեկ չգրված օրենքի` ապրելու իրավունքի: Ֆիլմի մեսիջն է՝ ապրել, սիրել կյանքը, պայքարել հանուն արդարության, ամեն գնով մարդ մնալ և լինել երջանիկ»:

դիտվել է 7887 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը