Երևան
18 / Օգոստոս / 2017

6 «անմեղ» սովորություն, որոնց պատճառով սարսափելի կկնճռոտվեք

Արևայրուքը, ալկոհոլը և ծխախոտը երիտասարդության բոլորին հայտնի թշնամիներն են: Բայց վաղ կնճիռներ կարող են առաջացնել ոչ միայն վնասակար սովորությունները, այլև «անմեղ» սովորությունները:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 6 «անմեղ» սովորություն, որոնց պատճառով սարսափելի կկնճռոտվեք:

Խողովակներ
Մինչև դուք փորձում եք ատամները պաշտպանել մուգ ըմպելիքների հետքերից, բերանի շուրջը փոքր կնճիռներ են առաջանում: Դուք ինտենսիվորեն սեղմում եք շուրթերը, ինչը մաշկին դուր չի գալիս:

Կոնտակտային լինզաներ
Նույնիսկ եթե դրա հետ վարպետորեն եք վարվում, դժվար թե կարողանաք խուսափել աչքերի շրջակա նուրբ և բարակ մաշկի հետ շփումից: Այդ մեխանիկական ազդեցությունը հանգեցնում է այդ հատվածում կնճռների առաջացման:

Կողքի կամ փորի վրա քնել
Կնճիռներ են առաջանում դեմքին, պարանոցին և լանջաբացվածքի հատվածում: Դրանք տարիքի հետ խորանում են: Մաշկաբանները և կոմսետոլոգները միաձայն խորհուրդ են տալիս մեջքի վրա քնել: Եթե այդ դիրքում չեք կարողանում քնել, գոնե մետաքսյա անկողնային սպիտակեղեն նախընտրեք: Այն նվազագույնի կհասցնի մաշկի շփումը:

Երկարատև աշխատանք մոնիտորի առջև
8 ժամ աշխատում եք նոութբուքով, 2 ժամ սմարթֆոնով եք զբաղվում, 1 ժամ՝ հեռուստացույցով: Այս խելացի մեքենաները վնասում են գեղեցկությանը՝ կնճիռներ են առաջանում պարանոցի և կզակի սահմանին: Պարբերաբար դեմքի մարզանք արեք, մերսեք խոցելի հատվածը:

Ջեռուցիչներ
Կենտրոնական ջեռուցումը և ջեռուցիչ սարքերը ցրտին մեր գլխավոր թշնամին են: Դրանք չորացնում են մաշկը, մազերը, արագացնում են ծերացումը: Պարզապես շատ ջուր խմեք, խոնավեցնող քսուք քսեք:

Անյուղ դիետա
Ձուկը, ձիթապտղի յուղը և ընկուզեղենը պարունակում են ճարպային թթուներ, որոնք պատասխանատու են մաշկի, ընդհանուր օրգանիզմի առողջության համար: Դրանք հակաօքսիդանտ են, օգնում են յուրացնել սննդանյութերը և վիտամինները:

դիտվել է 3111 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը