Երևան
18 / Օգոստոս / 2017

Կատարյալ արևայրուք` առանց օրգանիզմին վնաս հասցնելու․ ինչպես ճիշտ արևայրուք ընդունե

«Արդյո՞ք արևն օգտակար է» հարցին ցանկացած լավ բժիշկ կպատասխանի, որ արևը, ինչպես այս կյանքում յուրաքանչյուր բան, օգտակար է չափի մեջ։ Արևը D վիտամինի աղբյուր է, ինչն անհրաժեշտ է մեր օրգանիզմին։

Ինչպե՞ս ճիշտ արևայրուք ընդունել. նախևառաջ կողմնորոշվեք, թե որ տիպին է դասվում ձեր մաշկը։

Իհարկե, այս սահմանազատումը պայմանական է, սակայն սովորաբար աշխատում է։

1-ին խումբ։ Ակնհայտ բաց գույնի մաշկ ունեցող մարդկանց, ովքեր հակված են պեպենների, ունեն բաց գույնի աչքեր, խարտյաշ վարսեր, ընդունված է դասել առաջին խմբին։ Նրանց մաշկն արևից կարմրում է, քանի որ ունակ չէ պաշտպանելու։ Եթե դասվում եք այս խմբին, օգտագործեք SPF 50+ արևապաշտպան քսուք, արևի տակ մնացեք բացառապես առավոտյան և երեկոյան ժամերին։

2-րդ խումբ։ Եվս սպիտակ մաշկ ունեցողների խումբ, որոնք այդքան էլ քմահաճ չեն։ Հաճախ նրանք ևս ունեն բաց գույնի աչքեր, արևից միանգամից կարմրում են քիթն ու ուսերը։ Նրանց խորհուրդ կտանք օգտագործել բարձր արևապաշտպան քսուքներ, արևայրուքն ընդունել առավոտյան կամ երեկոյան, իսկ ցերեկային ժամերին՝ արևի ոչ ուղիղ ճառագայթների ներքո։

3-րդ խումբ։ Զեյթունի գույնի մաշկով և հաճախ բաց գույնի մազերով։ Նրանց մաշկը կարող է այրվածքներ ստանալ, սակայն ճիշտ վերաբերմունքի դեպքում դառնում է գեղեցիկ ոսկեգույն երանգի։ Էքստրեմալ բրոնզե երանգի նրանք դժվար թե հասնեն, բայց ցերեկային ժամերին SPF 50 և առավոտյան SPF 30 քսուք օգտագործելով՝ կարող են ունենալ գեղեցիկ արևայրուք։

4-րդ խումբ։ Շագանակագույն աչքերով սևահերներ, ովքեր ունեն մուգ մաշկ։ Նրանք հազվադեպ են արևից այրվում, ստանում են հարթ, գեղեցիկ արևայրուք։ Հաճախ անգամ կարող են աչքաթող անել արևապաշտպան միջոցները, բայց իզուր. բացի արևայրուքից, որի համար պատասխանատու են В UV-А և B ճառագայթները, արևն արձակում է նաև С շողեր, որոնք մոտ են ռենտգենի էֆեկտին և վնասակար են։

Բոլոր տիպի մաշկ ունեցողները պետք է արևայրուքից հետո հետևեն իրենց խնամքին։ Խորհուրդ է տրվում օգտագործել խոնավեցնող և փափկեցնող միջոցներ, քանի որ մաշկը չորանում է և հակված է լինում ճաքճքվածության։ Այրվածքների դեպքում ցուցված են պանտենոլն ու տարբեր սառեցնող սփրեյեր, որոնք պարունակում են ալոե։ Անհրաժեշտ է նաև շատ հեղուկ օգտագործել, հրաժարվել ալկոհոլից։

Պետք չէ շտապել. անվտանգ արևայրուքի գլխավոր կանոնը՝ արագ արևայրուքը ռիսկային է, հատկապես եթե մաշկը մինչ այդ նախապատրաստված չէ։ Արևապաշտպան քսուքները խորհուրդ է տրվում օգտագործել բարակ շերտով, յուրաքանչյուր 30 րոպեն մեկ։

Արևայրուքի համար լավագույն ժամերը առավոտյան 9-ից 11-00-ն է, իսկ երեկոյան՝ 17:00-ից հետո։

Արևը կարող է վտանգավոր լինել 11-00-ից 15-00-ը։

Ինչպե՞ս արագ արևայրուք ստանալ

Արագ արևայրուք կարելի է ստանալ ջրին մոտ գտնվելով։ Ջուրն ունի արևի ճառագայթներն արտացոլող հատկություն, ձեր մաշկը շուտ է արևայրուք վերցնում անգամ լողալիս, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթներն աշխատում են ջրի մեջ։ Ջրին մոտ գտնվելով՝ արևայրուք ստանալը մաշկի համար առավել անվտանգ է, քանի որ խոնավ օդը փափկեցնում է մաշկն ու չի թողնում չորանալ։

Արևայրուք ստանալիս շատ կարևոր է նաև սնունդը. եթե ուզում եք արագացնել պրոցեսը, օգտագործեք բետա կարոտին պարունակող մթերքներ, օրինակ՝ գազար, ծիրան, դեղձ, ձմերուկ, դդում, սեխ։

դիտվել է 2095 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը