Երևան
18 / Օգոստոս / 2017

Ո՞ր օրերին չի կարելի սեքսով զբաղվել

Որոշ մշակույթներում մինչ օրս դաշտանի օրերին կանայք համարվում են անձեռնմխելի: Հայաստանում ավելի լայնախոհ են, եւ ամեն ինչ կախված է զուգընկերների ցանկությունից եւ նախընտրություններից: Պարզելու համար, կարելի՞ է, արդյոք, սեքսով զբաղվել այդ օրերին, դիմեցինք սեքսոպաթոլոգ Արմեն Հակոբյանի օգնությանը:«Հայտնի է, որ այդ օրերին կանանց մոտ արգանդի վզիկի աննշան բացվածք է առաջանում: Կինը կարող է որովայնի հատվածում ցավեր, ընդհանուր թուլություն եւ գլխացավ զգալ: Սակայն այդ նախանշանները ոչ բոլորի մոտ են նկատվում եւ կախված են անհատական առանձնահատկություններից:Դաշտանի օրերին սեռական կապի ընթացքում կարող են արգանդի խոռոչում փոքրիկ վնասվածքներ առաջանալ, որը կարող է կանացի սեռական օրգանների բորբոքում առաջանալ, եթե զուգընկերը վարակ ունի: Միաժամանակ, սեռական օրգաններ արյան ուժեղ հոսքի արդյունքում կանացի լիբիդոյի աճ է նկատվում, ինչն անհավատալի ցանկություն է առաջացնում: Սակայն որոշները կարող են վիճարկել այս փաստը, քանի որ կանանց 7%-ը դաշտանի օրերին ուժեղ ցավեր են ունենում եւ, ընդհանրապես, մեծ մասամբ անցկացնում են անկողնում: Բնականաբար, նման մտքեր նրանք չեն ունենում:

Առավելություններ

Կնոջ լիբիդոն բարձր է, ինչը խոստանում է ոչ միայն սեքս, այլեւ լավ սեքս, քանի որ «այդ օրերին» ավելի արագ կարելի է հասնել օրգազմի:

Երկրորդ. կնոջ մոտ նկատվում է հեշտոցի սեղմում եւ զգայունության բարձրացում, ինչը սուր զգացողություններ է հաղորդում երկուսին էլ:

Երրորդ. նուրբ սեքսը կարող է թեթեւություն եւ ցավի մասնակի նվազեցում բերել: Իսկ երբեմն նույնիսկ կրճատել դաշտանի օրերը, ինչը բացատրվում է արգանդի ավելի ուժեղ սեղմմամբ ակտի եւ օրգազմի ժամանակ:

Չորրորդ. այդ սեքսն առավելապես համարվում է արգելված, հետեւաբար՝ ցանկալի:

Թերություններ

Ահա այս մասին կարելի է փոքր-ինչ ավելին ասել, չնայած այդ չի ապացուցում, որ դաշտանի օրերին սեքսը ցանկալի չէ:

1. Առաջինը, որ ցանկանում եմ զգուշացնել կանանց եւ տղամարդկանց. դաշտանի օրերը չեն երաշխավորում հղիությունից 100% պաշտպանություն: Նման հնարավորությունը, իհարկե, նվազում է, բայց չի բացառվում: Բեղմնավորման վրա ազդում է ձվազատման գործընթացը, իսկ այն կարող է համընկնել նաեւ այդ օրերի հետ: Բացի այդ, սերմնահեղուկն ապրում եւ ակտիվություն է ցուցաբերում 5-7 օր: Այդ պատճառով պնդումները, որ դաշտանի օրերին հղիանալն անհնար է, ճիշտ չէ:

2. Եվս մեկ հիշեցում վարակի մասին: Եթե կինը կաթնուկ կամ ցանկացած այլ հիվանդություն ունի, «գիշերային կյանքը» մի քանի օր արգելվում է:

3. Ամբողջ ակտը կարող է ցավագին լինել, այդ պատճառով տղամարդը պետք է լսի կնոջը եւ որեւէ բան չպնդի:

4. Որոշ դիրքեր հարկավոր է բացառել՝ արնահոսությունը չուժեղացնելու համար: Լավագույն տարբերակը ստանդարտ դիրքն է («տղամարդը վերեւից»)»:

դիտվել է 39626 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը