Երևան
18 / Օգոստոս / 2017

Վարպետի ձեռքը...

Ֆյոդոր Շմիդտը ռուսական գիշերային ակումբների հաստիքով լուսանկարիչն է: Նա նկարում է ակումբային կյանքը, մայրաքաղաքի զվարճանքի վայրերը, նրանց այցելուներին, քաղաքի հյուրերին, գեղեցիկ աղջիկների և տղաների: Դիմանկարներ և նյու:
Մերկ լուսանկարներ մեջ կան լուսանկարներ, որտեղ երևում է լուսանկարչի ձեռքը: Այդ նրբության շնորհիվ լուսանկարներ ներկայանում են որպես ֆոտոպրոյեկտ, այլ ոչ անիմաստ էրոտիկա:

Էրոտիկան հետաքրքրել է բոլոր ժամանակների նկարիչներին, իսկ առավել հստակ այն արտահայտված է Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարիչների մոտ...
Մեզանից ամեն երկրորդը լսել կամ տեսել է Լեոնարդո դա վինչիի «Ջոկոնդա»-ն, սակայն, հավատացեք, Դա Վինչիի «Լեդան կարապի հետ» նկարը կատարման մակարդակով գերազանցում է Մոնա Լիզային... Զարմանալի է, որ այդ հիասքանչ ստեղծագործությունը մնացել է ստվերում......

Ի՞նչ է էրոտիկան, ի՞նչ է «մերկությունը» արվեստի մեջ: Պարզաբանենք...))) Մերկությունը ստեղծագործական արվեստի հիմնական բաղադրիչն է, որն արտահայտում է մարդկային հույզերի ու իտելեկտի բարձրագույն դրսևորումները...
Էրոտիկան սեքսուալ հույզերի փոխանցման արվեստ է... էրոտիկ ստեղծագործութունների մեջ պատկերված անձանց վարքագիծը կարող է կապված լինել ինչպես անկեղծ, գրեթե աստվածային սիրո զգացման, այնպես էլ հասարակ սեռական ցանկության հետ...
Մեծ է տարբերությունը էրոտիկայի ու պոռնոգրաֆիայի միջև: Ինչո՞ւմն է տաբերությունը: Ասեմ))) Լույսի և «ակցենտի»: Ի տարբերություն պոռնոգրաֆիայի՝ էրոտիկան չի շեշտում «գրաֆիկական մանրամասներ»)))
Էրոտիկայում հաճախ առկա է թերասությունը, սյուժեն անավարտ է... Պատկերված սիրո նախերգանքն ու մանրամասները «հանձնվում են» դիտողի, լսողի կամ ընթերցողի երևակայությանը...

Ըստ Ֆասմերի բառարանի տվյալնների՝ էրոտիկա-ցանկասիրություն, զգայական խաղ, սիրային պոեզիա:
«էրոտիկա» բառը ծագում է հունարեն ἐρωτικός բառից և նշանակում է «սեր, սիրահարված, կրքոտ...սեր և կիրք, սիրել, ցանկանալ»:
Մի շարք եվրոպական լեզուներում բառը փոխ է առնված լատ. erōtica-ից: Իսկ ռուսերեն ЭРОТИКА -ն փոխ է առնված գերմաներենից-erotisch:

Ըստ Ուշակովի բացատրական բառարանի՝ էրոտիկա - լայն իմաստով՝ միագումարը, ամբողջությունը այն ամենի, ինչ կապված է մարմնական սիրո հետ, իսկ նեղ իմաստով՝ գրավչության հոգեբանական ասպեկտները, նրա զարգացումն արտահայտումը հաղորդակցման, արվեստի, նորաձևության մեջ...(Д. Н. Ушаков):

Խնդրեմ, իսկ հիմա առնչվեք «մերկ ճշմարտության կամ ճշմարիտ մերկության» ու աստվածային գեղեցկության հետ....))))
Համաշխարհային արվեստի մարգարիտներ
Туалет Венеры. Диего Веласкес, 1649-51. Диего Веласкес, 1649-51 г. Фото. Картинка
«Վեներան զուգվում է», Դիեգո Վելասկես, 1649-51թթ.
Девушка, защищающаяся от Эрота

«Էրոտից պաշտպանվող աղջիկը» Բուգրո Ադոլֆ -Վիլյամ

Рождение Венеры
«Վեներայի ծնունդը» Սանդրո Բոտիչչելի... Ի՞նչ ենք տեսնում: Ամոթխած աղջիկ, որի աչքերում թափառող լուսավոր թախիծ կա, ասես տառապանքի համար է աստվածուհին իջնում երկիր... Իսկ Վեներայի դեմքը Սիմոնետտա Վեսպուչիի հիասքանչ դեմքն է, որը շատերի համար դարձավ «բոտիչչելյան տրամադրության» խորհրդանիշ...

 

դիտվել է 110471 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը