Երևան
20 / Հունվար / 2018

Կարո՞ղ եք գուշակել, որտեղ է գտնվում այս լողափը

Կարմիր լողափը Չինաստանի Լյաոնինգ նահանգում գտնվող մի չքնաղ վայր է: Լյաոխե գետի վրա գտնվող այս լողափը գրավում ու հիացնում է ոչ միայն չինացիներին, այլև զբոսաշրջիկների համար ամենասպասված վայրն է դարձել: Կարմիր գույնը պայմանավորված է տարածքի առատ ջրիմուռներով: Ապրիլ-մայիս ամիսներին այս տեսարանը կանաչ է, սակայն սեպտեմբերից այն սկսում է կարմիր գույն ստանալ, քանի որ հենց այս ամսին աստիճանաբար սկսում են մահանալ ջրիմուռների բջիջները:
Կարմիր լողափը գտնվում է արգելոցի տարածքում, որի մակերեսը կազմում է ավելի քան 600 հազար հեկտար: Այցելուների համար թույլատրելի է լողափի միայն մի փոքրիկ հատվածը, որտեղ հատուկ զբոսաշրջիկների համար կառուցված է կամուրջներ ու տարածքն ուսումնասիրելու հարթակներ, ինչպես նաև հանգստյան տներ:

Կարմիր լողափը հանդիսանում է նաև ավելի քան 260 տեսակ թռչունների ու 400 տեսակ վայրի կենդանիների հայրենիք: Հարուստ ու յուրահատուկ էկոհամակարգի համար տարածքը դեռևս 1988 թվականից հատուկ ուշադրության ու հնամքի կենտրոնում է, ինչպես նաև ներառված է հատուկ բնապահպանական տարածքների ցանկում: Բոլոր այցելուները հնարավորություն ունեն տարածքում շրջելու միայն հատուկ նախատեսված վայրերով:
Ջրիմուռների լողափը բացի գեղագիտական հաճույքից, մարդկությանը տալիս է նաև այլ օգուտներ: Այն կիրառվում է որպես բնական խտացուցիչ, ինչպես ժելատինը: Այն օգտագործում են կոնֆետների միջուկների, սուֆլեների, զեֆիրների, մարմելադի մեջ: Ահա թե ինչու նրանք հարուստ են այնպիսի միկրոէլեմենտներով, ինչպիսիք են յոդը, երկաթը, կալցիումը և բազմաթիվ այլ վիտամիններ:

Նյութի աղբյուրը Yelaket.am

դիտվել է 4830 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Սուպեր Սաքոյի թիմն ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք ոչինչ չեն կարողանում անել

Սուպեր Սաքոն ֆրանսիացի հայտնի ռեփերի հետ ներկայացրել է «Մի գնա» երգի remix տարբերակը. 200 հազար դիտո...

Հուզիչ կատարում․ Սարո Թովմասյան և Արթուր Գրիգորյան - Կյանք ու կռիվ

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....

Թողարկվել է նոր հուշադրամ

Ծաղիկ Ռուբոն ճարահատյալ վաճառել է իր գազալցակայանը. Հրապարակ