Երևան
18 / Փետրվար / 2018

Արգելված դիրքեր,որոնք կարող են մահացու լինել 18+

Կամասուտրան ընդգրկում է 64 գլուխ` հավաքված 49 մասերի մեջ, որոնք միավորված են 7 բաժիններում.1. Ընդհանուր (5 գլուխ) - սիրո մասին ընդհանրապես, նրա դերը մարդու կյանքում:2. Սիրային միասնության մասին (15 գլուխ) - համբույրների, նախնական փաղաքշանքների տարաբնույթ տեսակների և օրգազմի խորը վերլուծություն, սեռական դիրքերի ցանկ, օրալ սեքս, պարաֆիլիա, ինչպես նաև սիրային եռանկյունի (ընտանիք երեքով` ամուսին, կին և ամուսնու սիրուհի):3. Աղջիկների նկատմամբ վերաբերմունքը (9 գլուխ) - սիրահետում և հարսանիք:

4. Ամուսնացած կանանց վերաբերյալ (8 գլուխ) - ընտանիքում ամուսնու և կնոջ միջև փոխհարաբերությունները, ինչպես պետք է կանայք դրսևորեն իրենց:

5. Ուրիշների կանանց մասին (10 գլուխ) - հիմնականում գայթակղության մասին է:

6. Հետերաների մասին (9 գլուխ):

7. Գաղտնի խորհուրդներ (6 գլուխ) - այն մասին, թե ինչպես հմայել շրջապատին և վերականգնել ազդեցությունը:

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամասուտրան նկարագրում է ընդամենը 64 սեռական դիրքեր, որոնք անվանվում են «արվեստներ»: Վաթսյայանան ենթադրում էր, որ կա սիրով զբաղվելու ութ հնարք, ամեն մի հնարքում ` ութական դիրք: Գրքում դրանք կոչվում են «64 արվեստներ»: «Սիրային միասնության մասին» բաժինը, որը դիտարկում է սեռական փորձն ու դիրքերը, առավել հայտնի է ժամանակակից զանգվածային մշակույթում և վերահրատարակվում է առավել հաճախ (մասնավորապես բնօրինակից բավականին հեռու): Հաճախ այդ բաժինը ընդունում են ողջ գրքի տեղ:

Միաժամանակ, սեռական փորձերին նվիրված է գրքի ընդամենը մեկ հինգերորդ մասը, իսկ սեքսուալ դիրքերին` ընդամենը երեք գլուխ: Մյուս բաժիններում խոսվում է այն մասին, թե ինչպես պետք է լինել լավ քաղաքացի, ինչպես նաև մտքեր են արտահայտվում տղամարդկանց և կանանց փոխհարաբերությունների մասին: Կամասուտրան` սեքսով զբաղվելն համարում է «աստվածային միասնություն»: Վաթսյայանան ենթադրում էր, որ սեքսի մեջ դատապարտելի ոչինչ չկա, սակայն դրանով զբաղվելը թեթևամտություն է և մեղք:

Ժամանակակից արևմտյան մշակույթում բավական մեծ հանրահայտության պատճառով, Կամասուտրայի հետ հաճախ նույնացվում և միախառնվում են զգացմունքային և ֆիզիկական սիրո մասին հնդկական այլ տրակտատներ` ինչպիսիք են միջնադարյան Կոկոշաստրան և առավել ուշ շրջանի Անանգա Ռանգա բանաստեղծական աշխատությունը:

դիտվել է 197382 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Գոռ Վարդանյանը գործել է, որպես շարքային կուսակցական

«Ինքն ասեց՝ դեմն առեք, չասեց՝ գնացեք տփեք կնանիքին». Սեյրան Սարոյան

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....