Երևան
18 / Հունիս / 2018

«Սանիթեքի» աշխատակիցները ծեծել են հայր եւ որդու. հայրը մահացել է, իսկ կասկածյալն ազատվել

Armtimes.com-ը գրում է. «Օգոստոսի 15-ին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Կարմիր Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել «Սանիթեքի» աշխատակիցների եւ տեղի բնակիչներից՝ 59-ամյա տղամարդու, նրա որդու միջեւ: Նրանց միջեւ վիճաբանությունը սկսվել է աղբատար մեքենայի լվացման պատճառով, որն էլ ավարտվել է ծեծով: Ծեծկռտուքից հետո 59-ամյա տղամարդը մահացել է, նրա որդին ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 20.40-ին, Սուրբ Աստվածամայր Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1958 թ. ծնված տղամարդու դի։ Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են արյունազեղումներ:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017թ. օգոստոսի 15-ին` ժամը 20:10-ի սահմաններում, Կարմիր Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել 1958 թ, ծնված տղամարդուն եւ նրա որդուն։ Վիճաբանությունից հետո 59-ամյա տղամարդը մահացել է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն տղամարդու մահվան պատճառը պարզելու համար։ Եզրակացությունը դեռ չի ստացվել։ Փորձագետների կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրված նախնական տվյալների համաձայն՝ տղամարդը մահացել է բավարար արտահայտված գեներալիզացված /համատարածուն/ աթերոսկլերոզի հետեւանքով: Որդուն պատճառված վնասվածքները գնահատվել են թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»,- ասաց Տռուզյանը»:

Մանրամասները` այստեղ:

դիտվել է 4933 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

4 թուրք տղա ներս մտան, թուրքերեն բավականին կիրթ խոսելով, մեկը մի թեթև ոտքը կախ գցեց, հետ ընկավ ընկեր...

Կառավարության առաջարկով, 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են