Երևան
21 / Մայիս / 2018

Զինվորը վիճել էր քրոջ նախկին ամուսնու ընկերների հետ, փոխադարձ հայհոյել են իրար և ինքնասպանություն է գործել

Օրեր առաջ բանակում անձնական խնդիրներ պարզելու հետևանքով զինվոր ինքնասպան եղավ: Զինվորը վիճել էր քրոջ նախկին ամուսնու ընկերների հետ, փոխադարձ հայհոյել են իրար և ինքնասպանություն է գործել:
Ես կրկին անգամ համոզվում եմ, որ այս ամենը գալիս է մեր հասարակությունից, «կգնաս չաստ քոնը կդնես» խորհուրդներից, «գնա սպա դառի, որ մեզ կռիշ լինես, բիզնես անենք» մտածողներից:

Զինվորը և սպան այլ մոլորակից չեն իջել, նրանք մեր հետ ապրում են նույն քաղաքում , նույն երկրում: Վերջին շրջանում ինչ ասես չտեսանք՝ կացինով քնած մարդ սպանել ու թաքուն թաղել, սգո սրահում մարդկանց գնդակահարել ու էլի հազար ու մի բան, որ հնչեղություն չեն ստացել, բայց գտնվում են ոստիկանության թղթապանակներում: Իսկ եթե նման դեպքերը մեզ մոտ արդեն սովորական են դարձել ուրեմն պարզ է, որ դրանք մտնելու են բանակ ու ոչ միայն բանակ նաև մնացած բոլոր ոլորտներ: Իրականում գրեթե տարբերություն չկա մարդասպանը զինվոր է, սպա է, վարորդ է, վարսավիր է, թե մատուցող է:
Բանակում կատարված ցանկացած
սպանության կամ ինքնասպանության մեջ հավասարապես մեղավոր են սպաները, զինվորները ու այդ զինվորին ու սպային դաստիարակողները:

https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1383912718324127

դիտվել է 46964 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...