Երևան
18 / Փետրվար / 2018

Երբեք դիմակներ չեմ դնում դեմքիս եւ լվացվում եմ բացառապես մանկական օճառով, վստահեցնում եմ՝ որքան քիչ շպար օգտագործես, այնքան առողջ մաշկ կունենաս․Աննա Դովլաթյան

Life.panorama.am-ի «Հայտնիների գեղեցկության բանաձեւերը» շարքին միացել է դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը:

Իր լուսանկարներով մշտապես հանրության ուշադրության կենտրոնում հայտնվող գեղեցկուհի Աննան խոստովանեց, որ երբեք դիետաների չի հետեւել:

«Իրականում տարիներ առաջ ես նույնիսկ թմբլիկ եմ եղել, բայց երբեք դիետաների չեմ դիմել: Կարծում եմ՝ պատանեկան տարիքից դեպի երիտասարդություն անցման ժամանակ շատ աղջիկներ են թմբլիկ, որը տարիների ընթացքում անգամ ինքն իրեն կարող է կարգավորվել: Այդ իսկ պատճառով ես երբեք ծանր չեմ տարել, ու գիտակցել եմ, որ բնության դեմ երբեք չես կարող պայքարել: Ամեն տարիք իր գեղեցկությունն ունի, որը պետք է ճիշտ ընկալել ու ոչ թե թերություն համարել, այլ դրանք ծառայեցնել քո առավելություններին»,- նշեց Աննան ու շարունակեց.

«Ես հատուկ սննդակարգ չունեմ, ավելին՝ աշխատանքիս բնույթից ելնելով՝ խիստ անկանոն եմ սնվում: Պարզապես աշխատում եմ խմորային ոչինչ չօգտագործել, հիմնականում լավաշ ուտել: Քաղցրեղեն առանձնապես չեմ սիրում, հետեւաբար շատ քիչ եմ օգտագործում: Շատ բանջարեղեն եմ ուտում, քանի որ մսեղեն եւս քիչ եմ սիրում, տապակած կարտոֆիլից գրեթե հրաժարվել եմ: Այսինքն՝ ինձ ոչ թե նեղություն եմ տալիս՝ նման կերպ սնվելով, այլ ուտում եմ այն, ինչ սիրում եմ: Այս ամենին զուգահեռ՝ օրվա ընթացքում մեծ քանկաությամբ ջուր եմ խմում, աշխատում եմ հյութեր քիչ օգտագործել՝ դրանք փոխարինելով մաքուր ջրով»:

Դերասանուհին չի նախաճաշում, դրա փոխարեն միայն ջուր է խմում: Երեկոյան ժամերին եւս Աննան փորձում է քիչ ուտել՝ թեթեւ քնելու համար:

Մանրամասներն այստեղ

դիտվել է 38416 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Գոռ Վարդանյանը գործել է, որպես շարքային կուսակցական

«Ինքն ասեց՝ դեմն առեք, չասեց՝ գնացեք տփեք կնանիքին». Սեյրան Սարոյան

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....