Երևան
21 / Մայիս / 2018

Ինչպե՞ս մաքրել այրված արդուկը

Նոր գնված արդուկը շատ կարճ ժամանակ հետո կարող է տհաճ անակնկալ մատուցել: Ընդամենը մի մետաքսա կիսաշրջազգեստը կարող է հետքեր թողնել արդուկի վրա ու այլևս այն իդեալական չէ: Կամ ջրի չափաբաժնի սխալ կիրառումը կարող է անդառնալի լինել: Ահա թե ինչու առօրյայում ցանկացած կնոջ համար կարևոր է իմանալ արդուկը մաքրելու մի քանի մեթոդ, որոնք հնարավոր է իրականացնել տնային պայմաններում:

1. ԱղԹղթի կտորի վրա սովորական աղ լցրեք ու տաք արդուկով փորձեք շատ թույլ շարժումներով արդուկել այն: Կրկնեք նույն գործողությունը այնքան ժամանակ, մինչև արդուկի տակի սև հետքերը վերանան:

2. ՊերեկիսԵրեք տոկոսանոց պերեկիսի մեջ թաթախեք բժշկական բինտն ու փորձեք մաքրել սառը արդուկի հատակը: Հատկապես առավել ինտենսիվ մաքրեք այն հատվածները, որտեղ սև բծեր կան:

3. ՔացախՔացախի մեջ թաթախեք բժշկական բինտն ու մաքրեք սառը արդուկի հատակը: Եթե այրված հատվածը շատ է, ապա կարող եք քացախի հետ խառնեք ամոնիակ 1:1 հարաբերությամբ:

4. Կերակրի սոդաՄի քանի գդալ կերակրի սոդան լուծեք մեկ բաժակ ջրում և այդ լուծույթով մաքրեք արդուկի կատակը: Այնուհետև մաքրեք այն խոնավ սպունգով:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

դիտվել է 12703 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...