Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Շաբաթը նորաձև էր Mezzo Classic House-Club-ում. այս անգամ բեմում մանուկներն էին

Աշխարհի ամենալավ գույնն այն է, որը սազում է ձեզ. Կոկո Շանել
Բայց աշխարհում չի կարող լինել մի գույն, որ չի սազի օրվա հերոսներին՝ փոքրիկներին, որոնցն էր բեմահարթակը:

Օգոստոսի 19-ին և 20-ին Mezzo Classic House-Club-ում առաջին անգամ Հայաստանում անցկացվեցին մանկական նորաձևության օրեր՝ Back To School խորագրով ,որի շրջանակներում ներկայացվեցին քաղաքի լավագույն բրենդային խանութ-սրահների դպրոցական լուքերը` հնարավորություն ընձեռելով ծնողներին մինչ սեպտեմբեր ծանոթանալու բոլոր առաջարկներին և ավելի հեշտ ու շահավետ ընտրություն կատարել:


Ցուցադրության 1-րդ օրը ներկայացան հայտնի և ճանաչված Mommy, Choupette, Megasport խանութ-սրահները և Tetta Kids հայկական բրենդը: Նրանց լավագույն look-երը ներկայացրեցին փոքրիկ, բայց արդեն իսկ պրոֆեսիոնալ դարձած մոդելները: Նրանք նախագծի շրջանակներում դեֆիլեի դասընթացներ էին անցել սիրված մոդել Մարիկա Թունյանի մոտ Cataleya Wellness Club-ում և հիանալի ներկայացան:
Փոքրիկ մոդելների գեղեցիկ վարսահարդարումը և նուրբ դիմահարդարումը ապահովել էին HermiNa գեղեցկության սրահի հմուտ վարպետները:

«Անկեղծ, հիացած եմ, շատ լավ կազմակերպված միջոցառում է,ր, փոքրիկս ոգևորությամբ քայլեց, հագուստներն իսկապես գեղեցիկ էին ու նորաձև, իսկ միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով»,-մեզ հետ զրույցում իր ոգևորությամբ կիսվեց ծնողներից մեկը:

Իսկ կազմակերպիչներից Կարմեն Ղազարյանը նշեց, որ բոլոր սպասումներն արդարացան, հյուրերն իսկապես գոհ էին, և որ իր համար ամենակարևորն այն էր, որ երեխաները մասնակցում էին մեծ հաճույքով և իրենց կամքով, ոչ թե ծնողների:

 

Ցուցադրության բացումը արվեց Mommy խանութ-սրահի ,,Ցտեսություն Ամառ,, հավաքածուով՝ վերջին անգամ ցուցադրելով վառ, գունավոր ամառային լուքեր, որին արդեն հաջորդեցին Choupette խանութ-սրահի բազմազան և շատ յուրահատուկ դպրոցական լուքերի ցուցադրությունը: Այս ամենը համեմվեց նաև Megasport խանութ-սրահի սպորտային տեսականու ցուցադրությամբ և եզրափակվեց Tetta Kids հայկական բրենդի ցուցադրությամբ, որը իսկապես հիացրեց բոլորին:


Միջոցառումը իրենց ելույթներով ավելի գեղեցկացրեցին փոքրիկ երգիչ- երգչուհիներ Միլլին, Էրիկ Զաքյանը, Վիկտորյա Բալբուչակյանը, Էլինա Չոլախյանը: Միջոցառումը վարեց Կարեն Օհանյանը:
Բոլոր մասնակից մոդելները ստացան նվեր քարտեր Երևան Մոլի Նավապետ Քիդի Գանձերի կղզիի կողմից , իսկ մայրիկները՝ մեկամսյա մարզասրահի անսահմանափակ աբոնեմենտ Cataleya Wellness Club-ի կողմից:
Ցուցադրության վերջում տեղի ունեցավ վիճակահանություն և հաջողակները շահեցին նվերներ Hermitage ընկերության կողմից:
Կազմակերպիչներ՝ Ռուբինա Գրիգորյան և Կարմեն Ղազարյան:

դիտվել է 7939 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի