Երևան
18 / Փետրվար / 2018

26-ամյա կապիտանը նոր էր տեղափոխվել Մեղրիի զորամաս. նա վաշտի հրամանատար էր

Երեկ մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող, 26-ամյա կապիտան Անդրանիկ Մկրտչյանը Ապարան քաղաքից էր:

Armtimes.com-ի հետ զրուցում Ապարանի զինկոմի տեղակալ Քոչարյանն ասաց, որ Անդրանիկ Մկրտչյանն իրենից մեծ եղբայր ուներ: «Եղբայրը նույնպես սպա է, բայց այլ զորամասում է ծառայում: Հայրը մեկնել է արտագնա աշխատանքի, մայրն էլ չի աշխատում»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ընտանիքը սոցիալապես ծայրահեղ պայմաններում է ապրում: Քոչարյանը նաեւ տեղեկացրեց, որ Անդրանիկ Մկրտչյանն ամուսնացած չէր:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կապիտանը վերջերս էր տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամաս՝ որպես հետախուզական վաշտի հրամանատար: Զորամասում բոլորը շոկի մեջ են. ծառայակիցները չեն էլ պատկերացրել, որ Մկրտչյանը կարող է նման քայլի գնալ:

Ըստ նախնական վարկածի՝ 26-ամյա պայմանագրային զինծառայողը մտել է իր աշխատասենյակ եւ ինքնասպանություն գործել: Նրա դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին`ժամը 16.20-ի սահմաններում, զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն:

 

դիտվել է 137060 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Գոռ Վարդանյանը գործել է, որպես շարքային կուսակցական

«Ինքն ասեց՝ դեմն առեք, չասեց՝ գնացեք տփեք կնանիքին». Սեյրան Սարոյան

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....