Երևան
23 / Փետրվար / 2018

ՊՆ-ին դատի են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները դատի են տալիս նախարարությանը, պատճառը անհիմն աշխատանքից ազատելն է:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2017 թվականի օգոստոսի 8-ին Թագուհի Վեքիլյանը դիմել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ պաշտպանության նախարարությանն իրեն աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչի և նախկին աշխատանքում վերականգնի:

Տեղեկացանք, որ Թագուհի Վեքիլյանը ՀՀ ՊՆ զորամասի բուժքույր է եղել և օրեր առաջ արձակուրդ է գնացել: Ավելի ուշ վերջինիս են զանգել գործընկերները և ասել, որ զորամասի հրամանատարն իրեն հեռացրել է աշխատանքից: Ինչո՞ւ է զորամասի հրամանատարը արձակուրդի մեջ գտնվող բուժքրոջը առանց տեղյակ պահելու աշխատանքից ազատել: Ազատված բուժքույրը, դիմելով դատարան, փորձում է դա պարզել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

դիտվել է 23008 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը

Ալիևն իր հայտարարությունով կարմիր գիծ է անցել

Պատահական եմ իմացել, որ «Աշտարակ Կաթին» 3.6 մլն դրամ պարտք ունեմ. տնտեսվարողները նամակ հանձնեցին վար...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....