Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Ինչ բիզնեսներ ունի ՀՀ վարչապետն Արցախում

Օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը Արցախում հիմնելու է 200 հեկտար նռան այգի: Այդ լուրը գլխավորապես դրական արձագանքների արժանացավ, բայց եղան նաեւ քննադատություններ՝ մեղադրելով Կարապետյանին, որ նախկինում Արցախում ոչ մի ներդրում չի արել եւ միայն հիմա, որպես վարչապետ, իր PR-ի համար ներդրումներ է խոստանում: «Ժողովուրդ»-ը գնաց այդ մեղադրանքների հետքերով եւ պարզեց, որ Արցախում Կարապետյանը ե՛ւ բիզնես, ե՛ւ բարեգործական գործունեություն ծավալել է տարիներ շարունակ: Ըստ այդմ, Կարապետյանի ընտանիքը պարբերաբար տարբեր դպրոցներին աջակցել է հատկապես համակարգչային տեխնիկայով: Տարիներ առաջ իր պապական տունը վերանորոգելուց բացի՝ Կարեն Կարապետյանը նաեւ իր միջոցներով բարեկարգել է հայրենի գյուղի՝ Աստղաշենի ճանապարհները եւ մշակույթի տունը: Կարապետյանի միջնորդությամբ ու կապերի շնորհիվ բազմաթիվ այլ խոշոր բարեգործական ծրագրեր էլ են իրագործվել Արցախում: Բացի այդ, ըստ Արցախի ֆինանսների նախարարության հաշվետվությունների՝ ապրիլյան պատերազմի օրերին բացված հատուկ հաշվեհամարին Կարեն Կարապետյանը 100 հազար դոլար է փոխանցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ այս հասցեով 

դիտվել է 7669 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի