Երևան
22 / Նոյեմբեր / 2017

Երբ դատարկախոսում են աստղերը․ Սյուզաննա Սեդրակյան

Ժամանակին հայտնի դառնալու համար տարիներով պետք է տքնեիր, հազար դուռ ծեծեիր, անդադար ինքնակրթությամբ ու զարգացմամաբ զբաղվեիր։ Դե մի քիչ էլ պետք է բախտ ունենայիր։ Հիմա մի քիչ հեշտացել է հայտնի դառնալը, նամանավանդ՝ եթե աղջիկ ես։ Պետք է իրականում ունենալ 3 բան՝ սմարթֆոն, սիրուն ծիծիկ ու պատրաստակամություն՝ սիրուն ծիծիկը ցուցադրելու ըստ պահանջի «պատեհ առիթներով»։

Սակայն ներածական մասը այսքանով ավարտենք ու անցնենք «Երբ տուֆտում են դատարկախոսում են աստղերը» խորագրի հերթական հերոսին։ Այս անգամ թիրախում էլի հայտնի չգիտեմինչ մոդել/դերասան/սպորտսմեն ու կոմսոմոլի ակտիվիստ Սյուզաննա Սեդրակյանն է՝ յուր մտքի գոհարներով, որոնցով շռայլորեն կիսվել էր այս հարցազրույցում։ Որ ամբողջությամբ չմեջբերեմ, եկեք առանձին կետերով քննարկենք այն։

1․ Սկզբումն էր ծիծ․․ բանը, և բանը Սյուզանի մոտ էր

Նախ, ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչ կարիք կա հարցազրույց անել մեկի հետ, ում փառքի կածանը բացվել է ստորև բերված նկարով ու ում միակ «ասելիքը» իր մարմնի կլորավուն վերջույթներն են։ Ես իհարկե հասկանում եմ, որ մի հասարակությունում, որտեղ բնակչության մի զգալի շերտ տառապում է սպերմատոքսիկոզից, ընդ որում՝ անկախ նրանից, թե որ սեռին է պատկանում, թափանցող ծիծիկներով այս նկարը հերիք է, որպեսզի աժիոտաժ առաջացնես ու անգամ մեդիա կերպար դառնաս։ Բայց հարցազրո՞ւյց։ Ի՞նչ պետք է ասեր նա։ Բայց դե քանի-որ ինչ-որ բան տուֆտել ա ասել ա, եկեք վերլուծենք։

2․ Սյուզանն ու ծանր աշխատանքային առօրեան

Պատկերացնո՞ւմ եք, միջին վիճակագրական ղզղնածը օգտատերը մտնում է հղումով, որ сиськи-попки տեսնի, բայց առը հա, թե։ Նա սկզբում պետք է պարզի, որ Սյուզանը մի անմարդկային աշխատանքային գրաֆիկ ունի ու չի կարողանում օտպուսկ գնա։ Ավելին, մի էնպիսի ծանր պատկեր է նկարագրվում, որ տպավորություն է ստեղծվում, որ մարդը ոչ թե սաղ օրը լողավազաններում, սպա սալոններում, հյուրանոցներում, մոթելներում ու Գոմո ԿամոԲլոգի իվենթներին ա տժում, այլ Ֆայլաբազարում դաշնամուր բարձրացնող-իջացնող բրիգադի կրտսեր մասնագետ ա աշխատում։ Որպեսզի պատկերացում կազմեք Սյուզաննայի աշխատանքային առօրեայից, բավական է մտնել նրա ինստագրամյան էջը ու հետևել ակտիվությունը․․․

3․ Սյուզանն ու մատչելիությունը

Ուշադրությո՛ւն, ժողովո՛ւրդ, երիցս հիշեցնեմ, որ սույն մեդիա ֆենոմենը դեռևս հայտնի զուտ ինստագրամյան сиськи-попки ժանրի էջով ու այդ հայտնիություն սկիզբ է առել նրանից, որ մի ինչ-որ երրորդ սորտի ինվենթի ժամանակ թափանցիկ շորով էր ներկայացել։ Փառքի կուլմինացիան էլ ինչ-որ երրորդ սորտի հիփ-հոփ կլիպում ծիծիկներով աղջկա կերպարի մարմնավորումն է եղել, բայց մարդը այնպիսի քամհարանքով է խոսում մոդելինգով զբաղվողների մասին, ասես Շինդլերից Ցուցակում ֆիլմի գլխավոր դերակատարն է։ Մեջբերենք մեր բարձրաշխարհիկ պրոֆեսիոնալին։

«․․․Մինչ այս միշտ մերժել եմ օտար երկրներից եկած առաջարկները, որովհետև ինձ համար խորթ է աշխատել օտար մարդկանց հետ՝ օտար միջավայրում․․․»

«․․․ Խնդիրն այն է, որ ես ինձ համարում եմ ոչ թե պոդյումային մոդել, այլ ֆոտոմոդել: Ինձ համարում եմ ավելի շատ գովազդային դեմք, տեսահոլովակների աստղ։ Մարդիկ, մոդել ասելով, հասկանում են պոդյումի վրա քայլող աղջիկներին, ես այդպիսին չեմ, իմ աշխարհն այլ է․․․»

Ու ևս մի ցիտատ, որը ինձ տապալեց պարզապես․

«․․․ Չնայած կա մեծ հավանականություն , որ ես կհաղթեմ Բուլղարիայում տեղի ունենալիք «Միսս ինթերնեշնլ 2017» մրցույթը, ինչպես պնդում են կազմակերպիչները, կմերժեմ առաջարկը՝ չդավաճանելով իմ ոճին և սկզբունքներին: Ամենը չեմ խառնի իրար, ինչպես խառնում են մյուս մոդելները: Ես ինձ այդքան մատչելի չեմ դարձնի:»

Հարգելի զվյոզդ, կներես, որ հիշեցնում եմ, բայց երբ տենց հեգնական խոսում ես պոդիումի վրա քայլողներից ու քեզ համարում ես գովազդային դեմք ու տեսահոլովակների աստղ, մոտս բուռն ցանկություն է առաջանում հարցնել քեզ․․․

– Արածդ գովազդը հոթելներ ու մոթելներ չե՞ն, որոնք Հայաստանում առավելապես օգտագործում են, այսպես ասած, կուրտիզանուհիների հետ հանդիպելու համար։ Տեսահոլովակի աստղն էլ ո՞րն ա, էն որ մասսովկայի մի մաս ես ու շեշտը դրվում է ոչ թե կերպարիդ, այլ բարեմասնություններիդ վրա՞․․․

Էս որ հիմա ես սենց ինքնագնահատականով, բա որ մի հատ էլ դեր առաջարկեն, որտեղ երկու բառ էլ խոսել է պետք, էդ ժամանակ ի՞նչ կլինի։ Կարո՞ղ է էգոյիդ ու ամբիցիաներիդ ծանրությունից գրիժա ստանաս։

Մատչելիությունն էլ սպանեց։ Փաստորեն, գեղեցկության մրցույթին մասնակցելը մատչելի է դարձնում, իսկ այ ծիծիկ-տուտուզով պսպղալը համարյա տարազ հագնելուն հավասար հայեցի կեցվածք է և մարդիկ նարներիդ նայելով երկմտում են, թե դու կարմիր դիպլոմով կենսաբա՞ն ես, թե՞ մաթեմատիկական գիտությունների դոկտոր։

4․ Սյուզանն ու անձնականը

Եվս մի «հանճարեղ» հատված հարցազրույցից․․․

–Նշեցիր, որ կողքիդ ունես սիրելի անձնավորություն։ Ո՞վ է նա։

–Իմ հազարավոր երկրպագուներին դա դուր չի գա, ոմանց, գուցե, տխրեցնի: Իմ կյանքում առաջնայինն անձնականն է: Չեմ վախենում բարձրաձայնել, որ ընտրյալ ունեմ, ես երջանիկ կին եմ: Այսքանով կսահմանափակվենք: Իմ անձնական կյանքը երբեք հանրային չեմ դարձնի:

Ուղղակի երկրպագուներ էլ չէ, այլ հազարավոր երկրպագուներ, Կա՛ռլ։ Ոմանց կարող է դուր չգալ ու անգամ տխրեցնել, հասկանո՞ւմ ես, Կա՛ռլ։ Ասում եմ, սենց գնա, հաստատ գռիժայի զոհ ա դառնալու սա։ Աղջիկ ջան, եթե դու դրույք ես արել սեքսուալ ու էպատաժ անող կերպարի վրա, դա իհարկե քո իրավունքն ու ընտրությունն է, բայց պետք է հասկանաս, որ նման կերպարը «հազարավոր երկրպագուներիդ» մոտ ոչ այնքան զգացմունքային, որքան էրեկտիվ պրոցեսսներ են առաջացնում, որոնց պարագայում դու մենակ ես, թե տղամարդու և անգամ տղամարդկանց բույլի հետ, ոչ մի նշանակություն չունի և ոչ մեկին վստահաբար չի տխրեցնի։

5․ Սյուզանն ու պոռնոն

Մեծն արտիստը պնդում է, որ այնուամենայիվ ունի որոշակի տաբուներ և, մեջբերում եմ․․․

«․․․Աշխարհում չի կարող գտնվել փողի որևէ չափ, հանուն որի ես կնկարահանվեմ սեռական ակտ պարունակող ֆիլմում կամ տեսահոլովակում․․․»

Սյուզանի իրավունքն է նման պնդում անելը։ Ձեր ու իմ իրավունքն էլ նման պնդմանը հավատալ-չհավատալն է՝ ելնելով վերոգրյալից

Հետգրության փոխարեն

Ես իրականում չար ու նախանձ չեմ, ոչ էլ անձնական ատելություն ունեմ քննարկվող հերոսներից որևէ մեկի նկատմամբ, բայց երբեմն պետք է ճիշտը ասել մարդկանց երեսներին, թե չէ հեղեղել են ամբողջ շոուբիզնեսն ու մեդիան և դա էլ հերիք չէ, իրար հերթ չտալով սուտի բարեպաշտ, ինտելեկտուալ, տաղանդաշատ ու պրետենցիոզ կերպարներից են հանդես գալիս։ Դե դուք շարունակեք գալ, ես էլ շուտ-շուտ այ սենց կանդրադառնամ ձեզ:

դիտվել է 1889 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

ԱԺ-ում քննարկվում է տարկետումը սահմանափակելու նախագիծը 2-րդ ընթերցմամբ. Վիգեն Սարգսյանը չկա (ուղիղ)

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ