Երևան
19 / Հունիս / 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սեպտեմբերի 1-ն ակտիվություն է մտցրել, քիչ-քիչ հարմարվում են». Ֆիրդուսի առևտրականները տեղափոխվել են

«Ֆիրդուսի» տոնավաճառի նախկին առևտրականների մեծ մասն արդեն լուծել է իրենց հետագա գործունեության հարցն ու տեղավորվել տարբեր առևտրի կենտրոններում: Նախկին ֆիրդուսցիների շրջանում ամենից շատ պահանջված են «Հրազդան» և «Երևան» տոնավաճառները, որտեղ էլ արդեն իրենց գործունեությունն են ծավալում: Այսօր ArmLur.am-ն այցելեց «Երևան» տոնավաճառ, զրուցեց «Ֆիրդուսի» տոնավաճառի նախկին առևտրականների հետ: Վերջիններս չնայած կարճ ժամանակին, սակայն հարմարվել էին նոր պայմաններին, իսկ առևտրից էլ թեև շատերն այնքան էլ գոհ չէին, սակայն հույս հայտնեցին, թե քիչ-քիչ կլավանա. նրանց խոսքով, ի վերջո նոր են տեղափոխվել, և շատ գնորդներ տեղյակ չեն և չեն այցելում: Հիշեցնենք, որ առևտրականներն ազատել էին «Ֆիրդուսի» տոնավաճառի տարածքը տաղավարներից նախորդ ամիս: Այլ տարածքներ տեղափոխվելու մասին որոշումն առևտրականների կողմից բողոքի ալիք էր բարձրացրել, սակայն ինչպես երևում է. նրանցից շատերն այնուամենայնիվ այլ տեղում արդեն հարմարվել են: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նյութի աղբյուրը՝http://armlur.am/723262/

դիտվել է 2529 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա անասնական բան է դառնում․ Տեր Նշան քահանա Ալավերդյան

Ուշադրություն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի հարազատներին

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են