Երևան
25 / Սեպտեմբեր / 2017

Շոու բիզնեսում յուրաքանչյուր հայտնի աղջիկ գիտի , որ սեքսը վաճառվում է . ԻՋԻՆ (PHOTO)

«Դեպի Եվրատեսիլ» նախագծից բոլորիս հայտնի Իջինը թեպետ դուրս մնաց երզափակիչ փուլից, բայց մենք դեռ հիշում ենք նրան որպես նախագծի ամենավառ ու տպավորիչ մասնակից:

Սեքսուալ արտաքին, համարձակ կերպար, որն էլ դարձավ երգչուհու գլխավոր այցեքարտը: Օրերս երգչուհին հյուրընկալվել էր Wnews.am-ին և անկեղծ զրույց ունեցել մեզ հետ :

 

Իջին, ինչո՞վ ես հիմա զբաղվում:
Նկարահանեցի տեսահոլովակ, որը երկու օրվա մեջ Ռուսաստանի ամենապոպուլյար տեսահոլովակների մեջ 3-րդ տեղն էր զբաղեցնում: Հիմա պատրաստվում եմ Արտյոմ Վալտերի հետ զուգերգի. դա իմ առաջին երգն է լինելու հայերնով, իսկ սեպտեմբերին պատրաստվում եմ ներկայացնել իմ անհատական հայերեն լեզվով երգը:
«Դեպի Եվրատեսիլ» նախագծից երկար ժամանակ է անցել, այն ինչպե՞ս ազդեց քո գործունեության վրա:
Շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն ունեցա, նախագիծն ինձ շատ բան տվեց: Նախ շատ երկրպագուներ, ովքեր սպասում էին տեսահոլովակիս ու հենց իրենց շնորհիվ էլ այն այդքան մեծ հաջողություն գրանցեց: Մեծ փորձ. ես որպես արտիստ ամբողջությամբ բացվեցի , հնարավորություն ունեցա ներկայանալ ամենատարբեր ոճերում: Ռուսաստանում շատ երկրպագուներ ունեմ ու իմ կարգավիճակը բարձրացավ, նրանք տեսան, թե ինչ մակարդակի շոու կարող եմ ցույց տալ:
Աշխատել ես թե’ ԱՄՆ-ում, ռուսական և հայկական շոու բիզնեսում, ի՞նչ առանձնահատկություններ ունեն դրանցից յուրաքանչյուրը:
-ԱՄՆ-ում շատ մեծ է մրցակցությունը, որովհետև ողջ աշխարհից արտիստներ են գալիս ԱՄՆ ու շանսը միլիոնից մեկին է բաժին ընկնում: Իմ առաջին տեսահոլովակը նկարահանել եմ ԱՄՆ-ում ու դա մեծ երազանք էր, որն իրականացավ: ԱՄՆ-ում լավն այն, է որ հաջողության հասնելու համար դու «պապիկ» պետք է չունենաս, փող պետք է չունենաս, ծանոթ պետք է չունենաս, եթե իսկապես տեսնում են, որ կարող են քեզ լավ նախագիծ դարձնել, վերցնում են: ԱՄՆ ես գնացել էի 18 տարեկանում, որովհետև հաղթել էի հեղինակավոր մրցույթներից մեկում և ինձ նկատել էր ներկա պրոդյուսերներից մեկը: Կազմակերպվում են լուրջ մրցույթներ, որտեղ բազմաթիվ մենեջերներ, լեյբլների ներկայացուցիչներ են լինում և ընտրում են ապագա աստղերի: ԱՄՆ-ում պրոդյուսերը երգ գրողն է, ոչ թե աստղ դարձնողը, այնտեղ աստղ է դարձնում մենեջերը, լեյբլը, իսկ Մոսկվայում ամեն ինչ պրոդյուսերն է անում ու բոլոր պրոդյուսերներին մեծ հաշվով բոլորը գիտեն, մաֆիայի նման է , որ մտնել այդտեղ չես կարող, պետք է շատ փող ունենաս, թեպետ հիմա մի քիչ փոխվել է: Փառք Աստծո, որ սոց- ցանցերը ուժ ունեն ու ռադիոն էլ հոգնել է հին աստղերից, նրանք արդեն նորերին հնարավորություն են տալիս, իսկ Հայաստանում չգիտեմ շոու բիզնեսն ինչպես է, որովհետև նախագծի շնորհիվ ես միանգամից շատ երկրպագուներ ունեցա և արդեն սպասում են իմ նոր երգին: Մեծ պատասխանատվություն եմ զգում, որովհետև իմ հայրենիքն է ու ավելի ուշադիր եմ իմ ամեն երգն ընտրելիս:

Ի՞նչ նկատի ունես «պապիկ» ունենալ ասելով: Այսինքն՝ հարուստ տղամարդ, ով հովանավորու՞մ է երգչուհուն:
-Դա իմ ցավոտ հարցն է, որովհետև բոլորն ինձ նայում են ու մտածում, որ շատ շեյխեր են մոտս, ես անընդհատ դրա դեմ պայքարում եմ, որովհետև հաճախ մարդիկ արտաքինից են դատում, բայց իրականում մերը ընտանեկան նախագիծ է, ես ինչ աշխատում եմ, իմ ողջ գումարը ներդնում եմ իմ տեսանյութերի մեջ: Իմ ելույթները ինձ այդ հնարավորությունը տալիս են, հիմա կարևորը լավ իդեա ունենաս, լավ թիմ ու ամեն ինչ հնարավոր է անել: Եթե ես «պապիկ» ունենայի, վաղուց արդեն մեծ աստղ դարձած կլինեի, բայց քանի որ ես իմ ուժերով եմ ուզում ընթանալ, դա շատ երկար ճանապարհ է, բայց միևնույն է, ես գիտեմ, որ իմ անունը մաքուր է ու ոչ մեկ չի կարող փաստերով ապացուցել, կարող են խոսել, բայց՝ անհիմն: Որտեղ ես գնում եմ, ամեն ռադիոկայան, որ երգս բերում եմ, ասում են այ սիրուն աղջիկ է, ուրեմն փող ունի :
Նշանակում է սիրուն աղջիկ լինելը խանգարու՞մ է:
-Հիմա սիրուն աղջիկ լինելը փոխվել է, հիմա պետք է սիրուն տղա լինես )) Եթե լուրջ, ապա սիրունությունը դեռևս աշխատում է իմ դեմ, նեգատիվն ավելի շատ է, դռները ավելի շատ են փակված, որովհետև մտածում են՝ հա քեզ ամեն ինչ հեշտ է տրվում, հեսա մենք քեզ ամեն ինչ կփակենք, իսկապես, իմ դեմ է արտաքինս աշխատում:
-Բայց միևնույն է դու ամեն ինչ անում ես, որ գեղեցիկ ու սեքուալ լինես:
Նախ, ես աղջիկ եմ ու սիրում եմ ինձ հետևել, ո՞վ չի սիրում, ես չեմ անում դա իմ բիզնեսի համար, դա իմ ցանկությունն է, ես ուզում եմ գեղեցիկ, խնամված լինել, բոլոր աղջիկներն էլ դա ուզում են , դա նորմալ չի, երբ աղջիկը չի ուզում սիրուն լինել: Բացի այդ, այս բիզնեսում, իհարկե, ավելի արագ ես հայտնվում ուշադրության կենտրոնում ու սովորում ես դրան : Շոու բիզնեսում յուրաքանչյուր հայտնի աղջիկ՝ Բեյոնսե, Ռիհաննա, գիտի, որ սեքսը վաճառվում է, որքան էլ դա կոպիտ հնչի , սեքսուալությունը և գեղեցկությունը ավելի շատ է վաճառվում և բոլոր ժամանակներում դա եղել է եւ այդ փաստի դեմ ոչինչ չես կարող անել: Հիմա, չնայած, մի քիչ փոխվել է ու այն մարդիկ, ովքեր սիրուն աղջիկներին ագրեսիվ են վերաբերվում, կարծես բոյկոտում են և ուրիշ արտիստների են աջակցում , որ սիրունները չանցնեն: Օրինակ՝ Լեդի Գագան, Ադելը, ավելի ֆրիկ մարդիկ, ինչի համար ես ուրախ եմ, որովհետև իսկապես տաղանդավոր երեխաներ կան, որ հա արտաքինի հարցում բախտը չի երել, բայց ինչու պետք է նրանք դրանից տառապեն:

Բայց դու, բոլոր դեպքերում, «սեքսը վաճառվում է»-ի վրա ես շեշտը դնում՝ սեքսուալ ֆոտոշարքեր, սեքսուալ կերպար:
Ամեն արտիստ իր ընտրութունն է անում, ես ԱՄն-ում եմ մեծացել ու բարդույթներ չունեմ այդ իմաստով, արտիստը պետք է ազատ լինի, բեմից դու չես կարող ստել, ես շատ կուզեմ, որ աղջիկները չվախենան սեքսուալ բառից, Հայաստանում շատ են վախենում այդ բառից , կարող եք փակ հագնված լինել, բայց ներսի ազատությունը, էներգետիկան պետք է բացել ու դրանում ոչ մի վատ բան չկա : Մենք կին ենք ու պետք է դրանով հպարտանանք: Իվետա Մուկուչյանն էլ է առանց բարդույթների: Բարդույթները շատ ճանապարհներ են փակում ու պարփակվում ես, չես կարողանում անել այն, ինչ ուզում ես կամ, զբաղվել սիրածդ գործով, ասում ես. ես այդքան էլ սիրուն չեմ կամ, ես այդքան էլ խելացի չեմ, ես չեմ կարող:
Իսկ դու ունեցե՞լ ես ինչ-որ բարդույթներ, թեկուզ մանկության տարիներին:
Ես եղել եմ շատ պարփակված երեխա, գիտեմ, թե ինչ է նշանակում պայքարել բադույթների դեմ: 11-ից 13 տարեկանում անճոռնի ճուտիկ էի. մազերս կարճ կտրած, լրիվ տղա դարձած, շատ նիհար: Ես միակ հայն էի մեր դպրոցում՝ամենամուգը, շատ ճիշտ՝ չէի խմում, չէի ծխում, ու շատ էին ինձ նեղացնում, ծաղրում, ես ընկերն չունեի, միայնակ էի , բայց ծնողներս երբեք չեն իմացել դրա մասին, որովհետև շատ էի ուզում չանհանգստանան իրենք: Գալիս էի, լացում էի, նստում նվագում էի ու երաժտությունը միակ բանն էր, որ ինձ փրկում էր: Երբ բեմ էի դուրս գալիս, սկսում էի շնչել, իսկական էի, բեմում ես ոչ մի բարդույթ չունեի, ոչ մեկի կարծիքի մասին չէի մտածում ու մինչև հիմա այդպես է:

Այդ տարիքի լուսանկարներդ էին հայտնվել համացանցում և քեզ մեղադրում էին վիրահատություններ անելու մեջ:
Այո, շատ ծիծաղալու էր, դե մարդիկ միշտ խոսելու են։ Ես շատ պարզ եմ, այդ հարցով ինչ լայֆհակիներ ունեմ կիսվում եմ աղջիկների հետ: Միշտ ասել եմ, որ շրթունքներս լցրած են, կրծքերս իմն են, պարտադիր չէ լուրջ վիրահատություններ անել, կարելի է մի քանի կանացի փոքրիկ խորամանկություն անել ու ամեն ինչ տեղը դնել: Եթե անգամ վիրահատում են, ինչու՞ տառապել, եթե կարելի է անել ու գեղեցիկ զգալ իրենց, ինչու՞ չանեն, ես շատ ագրեսիվ եմ վերաբերում նրան, որ մարդիկ մեղադրում են, վատ մեկնաբանություններ են գրում: Միայն դժբախտ մարդիկ են դա անում, երջանիկ մարդիկ դրա ժամանակը չունեն: Գեր ես, նիհար ես, վիրահատել ես, չես չես վիրահատել, ինչու չես վիրահատել… Բոլորին դուր գալ հնարավոր չէ, գլխավորը քեզ դուր գաս՝ ուզում ես արա, չես ուզում մի արա, պետք է լսել միայն քեզ, իսկ լսել արդեն հոգեբանորեն հիվանդ մարդկանց ընդհանրապես չի կարելի։
Իսկ անձնական կյանքում ի՞նչ փոփոխություններ են եղել այս ընթացքում:
Ինձ համար ամենակարևորը հիմա իմ աշխատանքն է , բայց տղամարդիկ շատ են ու հիմնականում Հայաստանից:
Ինչպե՞ս են իրենց ուշադրությունը դրսեւորում հայ տղամարդիկ ։
Համարձակ չեն, ես գիտեմ, որ Հայաստանի համար ես և Իվետան նոր ու թարմ մտքերով ենք եկել և ես ուզում եմ ցույց տալ նրանց, որ ինչ դուք նկատում, տեսնում եք, շատ սահմանների մեջ է , ես հայր ունեմ ու եթե ինքն ասում է՝ սա լավ է ,ուրեմն լավ է, նա հասկանում է, որ ես արտիստ եմ ու արտիստի համար շատ կարևոր է այդ ամենն ունենալ։ Իմ հայրն ինձ շատ է վստահում ու գիտի՝ ես ինչ կարող եմ ինձ թույլ տալ։ Իմ նկարահանումները, իմ իրական կյանքից շատ տարբեր է ու ես չեմ ուզում մարդիկ դրանք խառնեն:

Շա՞տ են խառնում։
Այո, խառնում են: Հիմա, երբ իմ մասին շատ են հարցազրույցներ կարդում, արդեն այլ կերպ են ընկալում ու շատ հարգանքերով են գրում ու ոչ մի լկտիություն թույլ չեն տալիս: Հայերի մակարդակն ու դաստիարակությունը ուրիշ է , շատ եմ ուրախանում , երբ գրում են, որ հպարտանում են ինձանով: Ով ուզում է՝ կտեսնի, թե ինչ մարդ եմ ես, ով ուզում է՝ անուն դնի, կդնի:
Ի՞նչ հետաքրքիր քայլ են արել հանուն քեզ տղամարդիկ։
Շատերը շատ մանկական են, երկար նամակներ են գրում, սեր են բացատրվում, նվերներ են ուղարկում իմ ստուդիա։
Իսկ քո ուշադրությունը ո՞վ կարող է գրավել:
Սրտանց եթե հետաքրքրվեն ինձանով , որ նա իսկապես գիտի իմ կյանքի մասին, գիտի՝ ով եմ ես, հետևել է իմ կյանքին։ Այդ մարդկանց ես միշտ պատասխանում եմ , այդպես չի եղել, որ չպատասխանեմ: Պատկերացնու՞մ եք իրենց համար ինչ մոտիվացիա է, երբ պատասխանում եմ նրանց: Այդ իմաստով ես գոռոզ չեմ:

 

դիտվել է 57991 անգամ

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի