Yelaket.am | Գագիկ Ծառուկյանը դիմեց Մաքսիմ Մանուկյանին․«Մաքսիմ ջան ո՞ւր ա, պապադ ստե՞ղ ա». «Իմ պապան մահացած է»․ միջադեպ Զվարթնոցում (տեսանյութ)
Երևան
18 / Օգոստոս / 2018

Գագիկ Ծառուկյանը դիմեց Մաքսիմ Մանուկյանին․«Մաքսիմ ջան ո՞ւր ա, պապադ ստե՞ղ ա». «Իմ պապան մահացած է»․ միջադեպ Զվարթնոցում (տեսանյութ)

Armtimes.com

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ըմբշամարտի աշխարհի չեմպիոններին դիմավորելու հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի եւ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանի միջեւ միջադեպ գրանցվեց:

Ուղիղ հեռարձակման տեսագրության մեջ տեսանելի է, որ «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում ՀԱՕԿ նախագահը տեսախցիկների ներկայությամբ զրուցում է աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ: «Ջուլֆալակյանին էլ ասա գա, ո՞ւր ա, պապադ ո՞ւր ա»,- դիմելով Արթուր Ալեքսանյանին՝ ասաց Գագիկ Ծառուկյանը: Մինչ Արթուրի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, հավաքված քաղաքացիների միջից կմոտենար Ծառուկյանին, նա շարունակում է. «Փոխանակ հաղթական տղուդ հետ քայլես, տարել քցել են ընդեղ, ըտենց ո՞նց կլնի: Էսօր մեծամասնությունը, հաղթանակը քոնն ա….»:

Արթուր Ալեքսանյանին հորը գովելուց հետո, Գագիկ Ծառուկյանը դիմեց Մաքսիմ Մանուկյանին. «Մաքսիմ ջան ո՞ւր ա, պապադ ստե՞ղ ա»: Այդ ժամանակ Արթուր Ալեքսանյանի հայրն ասաց. «Չէ, պապան մահացած է»: Գրեթե միաժամանակ Մաքսիմ Մանուկյանն էլ ասաց. «Իմ պապան մահացած է»:

ՀԱՕԿ նախագահն առանց որեւէ այլ բան ասելու շարունակում է. «Քո մարզիչն ո՞ւր ա, Ջուլֆալակյանն ո՞ւր ա, կանգնեք, կանգնեք թող մի հատ նկարեն»:

Նկարվելուց հետո, երբ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Ալեքսանյանը պատասխանեցին լրագրողների հարցերին, Մաքսիմ Մանուկյանն աննկատ հեռացավ օդանավակայանի տարածքից:

Ի դեպ, Մաքսիմ Մանուկյանը աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ հաղթանակը նվիրում է հորը: «Հաղթանակս նվիրում եմ հայրիկիս։ Վստահ եմ, որ նա հիմա տեսնում է ինձ վերեւից եւ հպարտանում ինձնով»,- news.am-ի հետ զրույցում մինչ Երեւան ժամանելը ասել էր Մաքսիմ Մանուկյանը:

Armtimes.com-ը փորձեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանից տեղեկանալ, մի՞թե Գագիկ Ծառուկյանը տեղյակ չէր, որ Մաքսիմ Մանուկյանի հայրը մահացած է: «Ձեր հարցը հեչ տեղին չի, ուրիշ ի՞նչ հարց ունեք, սպորտի հետ կապված ուրիշ ի՞նչ հարց ունեք, սպորտի հետ կապված հարց ունե՞ք, լավ շնորհակալություն»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանն ու անջատեց հեռախոսը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

դիտվել է 295315 անգամ

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են