Երևան
19 / Հունիս / 2018

12 հնարք սկսնակ վարորդների համար, որոնց մասին չեն պատմում ավտոդպրոցում (Photo)

Ներկայացնում ենք, թե ինչպես ճանապարհին հարմար զգալ, սովորել խուսափել վտանգավոր իրավիճակներից և վստահ վարորդ դառնալ:

12. Ստուգեք՝ արդյոք ճիշտ են դրված հայելիները

Եթե սխալ դասավորված լինեն, ճանապարհի մի մասը չի երևա: Դրա համար կողային հայելիներն այնպես դասավորեք, որ ձեր մեքենան դրանցում չերևա (կամ շատ քիչ երևա): Ստուգելու համար՝ արդյոք կույր գոտի չկա, հետընթացով դանդաղ շարժվեք մեկ այլ կանգնած մեքենայի կողքով՝ կողային հայելուն նայելով: Հենց այն անհետանա հայելուց, պետք է այն տեսնեք կողային տեսողությամբ: Հետևի տեսանելիության հայելին այնպես է դասավորվում, որ դրա մեջ երևա ավտոմեքենայի հետևի պատուհանը: Հայելին դասավորելիս ընդունեք այն դիրք, որով մեքենան վարում եք:

11. Սովորեք զգալ՝ անիվները որտեղ են

Ճանապարհի փոսերը շրջանցելու և արգելապատնեշի մոտ կայանելիս անիվենրը չվնասելու համար պետք է սովորել զգալ՝ որտեղ են ավտոմեքենայի անիվները: Դրա համար պլաստիկե շիշը ոտքով ճզմեք և դրեք ասֆալտի վրա: Մարզվեք դիմացի աջ և ձախ անիվներով դրա վրայով անցնել: Բացեք լուսամուտը՝ շշի ձայնը լսելու համար:

10. Կայանեք՝ կենտրոնանալով պատուհանների և հայելիների վրա
Եթե դեպի արգելապատնեշը դեմքով եք կայանում, կանգնեք հենց կողային հայելու տակ արգելապատնեշ տեսնեք: Այդպես մինչև արգելապատնեշ հեռավորությունը նվազագույն կլինի, արգելապատնեշին չեք բախվի:

Եթե դիմացի մասով արգելապատնեշին զուգահեռ եք կանայում, պետք է մտածեք սկավառակները չքերծելու մասին: Մի կտոր գունավոր սկոտչ կպցրեք դիմապակու ներքևում: Հենց արգելապատնեշի գիծը համընկնի նշանին, կանգ առեք: Ավելի լավ է՝ հետևի մասով արգելապատնեշին զուգահեռ կայանել:

9. Ջրափոսով անցնելուց հետո արգելակները չորացրեք
Ցանկացած, նույնիսկ փոքր լճակ անցնելիս արգելակեք և այն սահուն անցեք՝ առանց մանևրելու, արագությունը չմեծացնելով և չթուլացնելով: Մեծ արագության դեպքում ջուրը կարող է ընկնել այրման համակարգի մեջ, և մեքենան կանգ կառնի:

Մեծ լճակից դուրս գալով՝ շարժիչը մի հանգցրեք, մի արգելակեք, գլխավորը՝ չորացրեք արգելակները՝ առանց գազի ոտանկը բաց թողնելու մի քանի անգամ սեղմեք արգելակը:

8. Հետևեք ձեր դիմացի բարձր մեքենաների մանևրերին

Մեծ մեքենաների վարորդները ճանապարհային իրավիճակն ավելի լավ են տեսնում: Եթե դրանք միաժամանակ ազատում են որևէ գիծ, ըստ ամենայնի, այնտեղ վթար կա կամ այլ խոչընդոտ, ավելի լավ է՝ նախապես տեղավորվեք:

7. Եթե շարժիչը գործի չի ընկնում, հեռակա լույս միացրեք
Երբեմն ձմռանը շարժիչն առաջին անգամից չի միանում: Նախքան գործի գցելը՝ տաքացրեք մարտկոցը՝ մեկ րոպեով միացրեք լույսը, ռադիո կամ վթարային լույսերը:

6. Գիշերն իջեցրեք հետևի տեսանելիության հայելին
Այդ հայելին երկու ռեժիմ ունի՝ ցերեկային և գիշերային: Որպեսզի հետևից ընթացող մեքենայի լուսարձակները չծակեն ձեր աչքերը, հայելու տակի լծակը ներքև ձգեք և փոխեք ուղղությունը:

5. Կոնդիցիոներ միացրեք
Նույնիսկ եթե կոնդիցիոներ չեք օգտագործում, այն պարբերաբար միացրեք կարճ ժամանակով: Այլապես սառեցնող հեղուկը կարտահոսի, խողովակները կչորանան:

4. Պարբերաբար ձեռքի արգելակն օգտագործեք
Սա՝ այն աշխատանքային վիճակում պահելու համար: Բացառություն է ուժեղ ցուրտը. այդ դեպքում ձեռքի արգելակն ավելի լավ է՝ չօգտագործել:

3. Եթե ավտոմեքենան հարևան գծում արգելակում է, դուք էլ կանգնեք

Հնարավոր է՝ մյուս վարորդը ճանապարհ է տալիս հետիոտնին կամ կենդանու:

2. Մի տրվեք ոչ մեծ արագության պատրանքին
Ուղիղ ճանապարհին արագությունը կրկնակի պակաս է թվում, քան իրականում կա: Եթե ուղիղ ճանապարհից հետո առանց արագությունը նվազեցնելու շրջվեք, մեքենան կարող է վթարվել:

1. Անիվները նախօրոք մի շրջեք, երբ սպասում եք ձախ թեքելու հերթին

դիտվել է 16457 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա անասնական բան է դառնում․ Տեր Նշան քահանա Ալավերդյան

Ուշադրություն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի հարազատներին

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են