Երևան
22 / Նոյեմբեր / 2017

«Չկա աշխարհում մի անկյուն, մի դղյակ, մի պալատ, որ կփոխեմ մի բուռ տանս հետ». Քաջարանցի

Քաջարանում օդը լի էր տոնախմբությամբ, սարերն ավելի գլուխները վեր էին հառել ու հպարտ կանգնել՝ ի նշան 59 տարիների:

Քաջերի քաղաքը՝ Քաջարանը, որը լուռ թիկնել է Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջին, տոնում էր իր տարեդարձը։

Yelaket.am-ը ներկա գտնվելով Քաջարանում կազմակերպված համերգին, փոքրիկ էքսկուրս կատարեց նաև քաղաքում, խոսելով տարբեր բնակիչների հետ։

<Չկա աշխարհում մի անկյուն, մի դղյակ, մի պալատ, որ կփոխեմ մի բուռ տանս հետ, չկա աշխարհում մի քաղաք, մի համայնք, մի երկիր, որ կփոխեմ Քաջարանիս հետ>,- մեզ հետ զրույցում հուզմունքը կոկորդում սեղմելով ասաց Հայկազ պապը։

<Հայրս Քաջարանի առաջին ծնունդներից է եղել, ես ինքս ծնվել եմ Քաջարանում, որդիս ևս Քաջարանում է ծնվել, երազում եմ, որ Քաջարանի 200 ամյակին, որ գաք,/ժպտում է/ ծոռս ելույթ ունենա ու հպարտորեն շարունակի ասել, թե ովքեր են ծնվել Քաջարանում>,- մեզ հետ զրույցում իր անսահման հպարտությամբ ու սիրով Քաջարանաի հանդեպ՝ կիսվեց 34-ամյա բնակիչ Վարդանը։

Իսկապես գեղեցիկ է Քաջարանը, մարդիկ լի են իրենց օրվա հոգսերով, բայց կարևոր գոհ են․ գոհ են իրենց ունեցածից, ապրելաձևից, իրենց քաղաքից։ Քաջարանն ամեն տարի բազմաթիվ ուսանողներ է տալիս ԲՈՒՀ-երին, որոնցից շատերը վերադառնում են ու պիտանի լինում հենց իրենց հայրենի քաղաքին։

Նշենք, որ համերգին ներկա էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը և գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը և այլք։

Ավելացնենք, որ շքեղ ու բնակիչների տրամադրությունը բազմապատկող համերգը ավանդաբար Քաջարանում կազմակերպում և իրականացնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ: Համերգի ժամանակ հնչեց պրեմիերա նվիրված Քաջարանին, որը կատարեցին սիրված երգիչներ Էրիկ Կարապետյանը, Գրիգոր Կյոկչյանը, Իվետա Մուկուչյանը, Սոֆի Մխեյանը։

դիտվել է 15685 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

ԱԺ-ում քննարկվում է տարկետումը սահմանափակելու նախագիծը 2-րդ ընթերցմամբ. Վիգեն Սարգսյանը չկա (ուղիղ)

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ