Երևան
21 / Մայիս / 2018

12 երեխա սուր աղիքային վարակով տեղափոխվել է հիվանդանոց. հայտնի են նրանց անունները

Օգոստոսի 25-ին` ժամը 20:15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:30-ի սահմաններում սուր աղիքային վարակի ախտանիշով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել զբոսաշրջության նպատակով ԼՂՀ մեկնած 12 երեխա: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մանրամասները ճշտելու նպատակով Գորիսի ԲԿ է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ սուր աղիքային վարակով Գորիսի ԲԿ են տեղափոխվել ԼՂՀ շրջագայության մեկնած՝ 2005 թ. ծնված Հ. Հ.-ը, 2004 թ. ծնված Հ. Ե.-ը, 2004 թ. ծնված Հ. Կ.-ը, 2004 թ. ծնված Մ. Մ.-ը, 2004 թ. ծնված Մ. Գ.-ը, 2004 թ. ծնված Ս. Տ.-ը 2002 թ. ծնված Ա. Ղ.-ը, 2001 թ. ծնված Հ. Խ.-ը, 2002 թ. ծնված Զ. Ղ.-ը, 2000 թ. ծնված Է. Ա.-ը, 2000 թ. ծնված Կ. Թ.-ը, 1999 թ. ծնված Ռ. Ս.-ը: Տուժածաների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչին, ԱԱԾ հերթապահին և ԼՂՀ ԱԻ ՊԾ ՃԿԿ ՕՀ փ/ծ ավագ լեյտենանտ Հարությունյանին:

դիտվել է 3645 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...