Երևան
25 / Սեպտեմբեր / 2017

Մտանք էդ գործի մեջ, չպիտի մտնեինք․ Սամվել Բաբայանի գործով ամբաստանյալ (տեսանյութ)

Hraparak.am _ Ը  գրում է

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական եզրակացությունների համառոտ բովանդակությունը:

Սույն գործով անցնում է 7 անձ, որոնցից 5-ը մեղադրվում է օժանդակելու մեջ։

Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը, Սամվել Բաբայանը, Անդրանիկ եւ Կարեն Քոչարյաններն իրենց առաջադրված մեղադրանքները չընդունեցին։ Ժորա Զաքարյանը հայտարարեց, որ մեղադրանքը մասնակի է ընդունում, դատավորի հարցին՝ ո՞ր մասն է ընդունում, Զաքարյանն ասաց. «Էն, որ մտանք էդ գործի մեջ, չպիտի մտնեինք, ուրիշ դիրքորոշում չունեմ» ։

Մյուս ամբաստանյալները առաջադրված մեղադրանքների հետ կապված դիրքորոշում չհայտնեցին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ եղբայրներ Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը եւ Դավիթ Հարությունյանը օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը եւ իրական բնույթը խեղաթյուրելու եւ օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Ամբաստանյալներ Արմեն Պողոսյանին եւ Սանասար Գաբրիելայնին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Սանասար Գաբրիելյանն ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա խոսքով՝ մեղադրողը մասնակի է կարդացել մեղադրական եզրակացությունը. «Պետք է այդտեղ նաեւ ավելացնել՝ երկնքից ընկավ երեք խնձոր»։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ եւ 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք ։

դիտվել է 1977 անգամ

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի